Զարգանում է ծառայությունների նոր տեսակ
«ՆԻԿԻՏԱ Մոբայլ» ինովացիոն ընկերությունը շարունակում է արդյունավետորեն զարգացնել բաժանորդների` SMS-շփման հետ կապված սպասարկման հեռանկարային բնագավառը: Օրերս VivaCell օպերատորի բջջային ցանցում գործարկվել է SMS2Voice ծառայությունը, որը VivaCell-ի բջջային ցանցի բաժանորդներին թույլ է տալիս SMS-հաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսից դեպի ստացիոնար հեռախոսահամար (ներառյալ ավտոպանասխանիչը):
Այս մասին հայտնում են ընկերությունից:
Բջջայինից ֆիքսված հեռախոսահամար տեքստային հաղորդագրության ուղարկումն իրականացվում է տեքստը ձայնային հաղորդագրություն վերածելու միջոցով: Համակարգն ինքն է զանգ կատարում հասցեատիրոջ հեռախոսահամարին, SMS-հաղորդագրության տեքստը ձևափոխվում է ձայնային ձևաչափ և ընթերցվում է ֆիքսված հեռախոսակապի բաժանորդին: Անհրաժեշտության դեպքում բաժանորդը կարող է կրկին ունկնդրել ստացած հաղորդագրությունը, հետևելով օպերատորի հրահանգներին, և/կամ ուղարկել ձայնային պատասխան: Պատասխանը տեղ է հասցվում հեռախոսազանգի կամ SMS-ծանուցման միջոցով, և ստացողը կարող է պատասխանն ունկնդրել, հավաքելով ծանուցման մեջ նշված համարը:
Ֆիքսված համարին SMS-հաղորդագրություն ուղարկելու արժեքը կազմում է 100 դրամ, իսկ ծանուցման մեջ նշված համարին զանգահարելու արժեքը 90 դրամ է (ներառյալ ԱԱՀ-ն):
Նախորդ տարի «ՆԻԿԻՏԱ Մոբայլ» ընկերությունը Հայաստանում ներդրեց «խոսող» SMS-հաղորդագրություններ առաքելու ծառայությունը «ԱրմենԹելի» բջջային կապի բաժանորդների համար, համագործակցելով «Արմենթել» (ապրանքանիշը` Beeline) հեռահաղորդակցման օպերատորի հետ: Ներկայումս ունենք բավական մեծ թվով բաժանորդներ, որոնք ակտիվորեն օգտվում են SMS2Voice ծառայությունից, ինչն, իր հերթին, վկայում է նման ծառայություն ներդնելու անհրաժեշտության մասին: Այժմ գործընկերության շրջանակներն ընդլայնվում են, և նոր ծառայություն մատուցելու գործընթացին միացավ նաև VivaCell-ը: Հետագայում նմանատիպ համագործակցություն է նախատեսվում ծավալել նաև Հայաստանում և ԼՂՀ-ում գործող այլ օպերատորների հետ:
«SMS2Voice ծառայությունը առանձնանում է մի շարք գրավիչ հատկանիշներով,- նշում է «ՆԻԿԻՏԱ Մոբայլ» ՍՊԸ-ի տվյալ ծրագրի մենեջեր Նաիրա Աղայանը:- Այն առավել հարմար է նրանց համար, ովքեր SMS-ներ օգտագործելուն չեն տիրապետում, ինչը, կարծում ենք, հատկապես կարևոր է տարիքով մարդկանց և թույլ տեսողությամբ տառապող մարդկանց համար: Ֆիքսված համարին SMS ուղարկելը չափազանց պարզ է ու ամենևին չի տարբերվում արդեն սովորական դարձած բջջային ցանցում նման ձևաչափով շփումներից: SMS-ի ստացումը առավելագույնս մատչելի է. հարկավոր է ընդամենը հեռախոսի լսափողը վերցնել և լսել հաղորդագրությունը»:
Գրադարձությունը պահպանելու շնորհիվ, ձայնային հաղորդագրության տեսքով ուղարկելու ենթակա տեքստը հնարավոր է հավաքել կամ լատինատառ, կամ կիրիլիցայով, կամ էլ հայերեն` եթե օգտատիրոջ բջջային հեռախոսը նման օպցիա ունի: Համակարգը ֆիլտրում է հաղորդագրությունները և դուրս մաղում ոչ ցանկալիները, որոնք պարունակում են գովազդ կամ անպարկեշտ բառապաշար: Կրկնական առաքման ճկուն մեխանիզմի շնորհիվ, հասցեատիրոջ կողմից հաղորդագրության ստացումը երաշխավորվում է:
Հայաստանում միայն «ՆԻԿԻՏԱ Մոբայլ» ՍՊԸ-ն է ձեռնամուխ լինում SMS2Voice ծառայության առաջխաղացմանը: Տեխնոլոգիական լուծման ճկունությունը թույլ է տալիս նվազագույնի հասցնել համակարգի ներդրման ժամանակը և օպերատորի ենթակառուցվածքում փոփոխություններ չի պահանջում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան