Ռոսսին շարք կվերադառնա մայիսին
«Ֆիորենտինայի» 26-ամյա հարձակվող Ջուզեպպե Ռոսսին կկարողանա խաղադաշտ դուրս գալ մայիսի 8-ին, «Սիենայի» հետ Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղում: Տոսկանյան դերբին կդառնա ֆուտբոլիստի առաջին պաշտոնական հանդիպումը 2011 թ. ի վեր: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
Հիշեցնենք, որ Ռոսսին «Ֆիորենտինա» է տեղափոխվել նախորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն այդպես էլ չի կարողացել գոնե մեկ հանդիպում անցկացնել իր նոր թիմի կազմում: Պատճառը ծնկի վնասվածքն էր, որը նա ստացել էր 2012 թ. ապրիլին` դեռ նոր ապաքինված նախորդ վնասվածքից:
Հավելենք, որ Ռոսսին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Պարմայում» և «Վիլյառեալում»: Բացի այդ, Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները