Սյունիքում ձեռնամուխ են եղել ոչխարաբուծության զարգացմանը, իրանցիներից «խեր-խաբար» չկա
Սյունիքի մարզի արոտավայրերին ծանոթանալու, այնուհետև վարձակալելու նպատակով իրանական պատվիրակության գարնանը նախատեսված այցն առայժմ չի կայացել:
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը Panorama.am-ին հայտնեց. «Այս պահի դրությամբ ոչինչ չեն ասել»:
Հնարավո՞ր է իրանական կողմը «նեղացել է» հայկական մամուլի ու հասարակության` Սյունիքի հողերը վարձակալելու մտադրության քննադատություններից, Թանգյանը պատասխանեց` դժվար թե:
Մարզպետարանի պաշտոնյան կրկնեց այն միտքը, որ հողերը կարողեն վարձակալության տրվել միայն համայնքի ավագանու համաձայնությամբ:
«50-60 համայնքներ կան, որոնք ազատ հողատարածքներ ունեն»,-ասաց Թանգյանը:
Հարցրեցինք, արդյոք եղել են հանդիպումներ համայնքապետերի ու ավագանիների անդամների հետ: Մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ հանդիպելու հարկ չկա, քանի որ նրանց ներքին խնդիրն է:
«Մենք ընդեղ ոչ ասելու ունենք, ոչ հանդիպելու, ոչ էլ մեզ վերաբերող հարց է»,-ասաց Թանգյանն ու հիշեցրեց, որ ամեն դեպքում հողերը վարձակալության տրվում են մրցութային կարգով:
Հետաքրքրվեցինք, թե այս տարվա հունվարից հետո` երբ Սյունիքից պատվիրակություն էր մեկնել Իրանի Արևելյան Ատպատական նահանգ ու ստորագրվել էր հայտնի համաձայնագիրը, իրանական կողմի հետ եղե՞լ են հանդիպումներ: Վարչության պետն ասաց, թե անձամբ իր հետ չի եղել, մյուսներից էլ տեղյակ չէ:
«Եթե մրցույթը հայտարարված չէ, գան, ի՞նչ անեն: Ոչ էլ իրենք են ցանկություն հայտնել, որ եթե արոտավայր կա, մրցույթ հայտարարեք, մասնակցենք»,-ասաց նա:
Արոտավայրերի վարձակալության մասին մտահոգություն հայտնել է ռուսական մամուլը, մասնավորապես ռուսական անգլալեզու «The Moscow Times» պարբերականը գրել էր. «Վերնոշյալ գործարքը կնշանակի մոտ 10 հազար էթնիկ ադրբեջանցիների հաստատումը Հայաստանում ՝ ընտանիքներով և որսորդական շներով: Այստեղ կա մեկ նրբություն ևս: Անցած 20 տարիների ընթացքում լեռնային արոտավայրերից հայ հովիվների հեռացումը գայլերի աճ է արձանագրել, և Հայաստանի կառավարությունը 275 դոլար է վճարում է մեկ սպանված գայլի դիմաց: Հետևաբար, տրամաբանական կլինի, որպեսզի իրանցի հովիվները ևս զինվեն՝ հոտը գայլերից և այլ գիշատիչներից պաշտպանելու համար»:
Թանգյանն այս մտահոգությունը չի կիսում:
«Չգիտեմ, ով որտեղից է վերցրել, նման խոսակցություններ չկան: Նրանք, եթե կգան, ապա խոսքը գնում է, պալատկի տակ ապրելու, ոչ մեկ նրանց հող չի տրամադրելու` տուն սարքելու համար»,-ասաց նա:
Թանգյանը նշեց, որ այս պահին Սյունիքում աշխատում են ոչխարաբուծության զարգացման ուղղությամբ:
«Համայնքներն իրենք կարողանան իրենց արոտներն օգտագործել ինչքան հնաարվոր շատ: Արդեն մեր մարզում գլխաքանակը բավականին ավելացել է, անցած տարվա համեմատ 20 հազար գլուխ ավելի մանր եղջերավոր ունենք»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան` ավելացնելով, որ նման տեմպի դեպքում արոտավայերրը ոչ մեկին էլ չեն տա:
Նախորդող հրապարակումներ`
Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել
Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել
Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Հայ արիներ. Սյունիքի արոտավայրերը չպետք է հանձնվեն իրանաբնակ ադրբեջանցիներին
Հայկական կողմը չգիտի՞ ինչ անի