Լևոն Տեր-Պետրոսյանը 68 տարեկան է

Արդեն 1,5-2 տարի է` Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները անհետաքրքիր են դարձել: Բոլոր, անխտիր բոլոր ելույթներում, որպես կանոն, ընդամենը մեկ հաղորդում է լինում՝ մեկ հիմնական ասելիք, ու միշտ նույնը (փոքր բացառություններ լինում են, իհարկե, բայց սա այն դեպքն է, երբ «բացառությունները հաստատում են կանոնը»): Եվ այդ եզակի ու անփոփոխ հաղորդումը հետևյալն է՝ լեգիտիմացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ ավելի կոնկրետ՝ այդ կուսակցության լիդեր Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելը:

Այս հարցով շատ բան է գրվել, ու ավելի շատ խոսվել: Սկզբում («քաղաքագիտական վերլուծության» փուլ), թե՝ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմաքայլ կոմբինացիա է մտածել, որ «սեպ խրի» իշխանության երկու հիմնական ուժերի միջև: Լավ, սեպ է՝ թող սեպ լինի: Այս ընթացքի ամենացայտուն շրջանում (պառլամենտական ընտրություններին հարող ժամանակահատվածը) արդեն խոսում ու քննարկում էին դաշինքի հնարավոր ձևերը, ու որոշ կոնգրեսականներ ու բարգավաճականներ էլ այս խաղի մասնակից էին: Հետո արդեն, նախագահական ընտրություններից առաջ, երբ սկսվեց այս երկու գործիչների «մեծ լռությունը», արդեն քննարկում էին, ճիշտ է՝ արդեն շատ զգուշորեն, թե ո՞վ ու՞մ է աջակցելու՝ Սերժ Սարգսյանին «տապալելու» մեծ առաքելությունում: Իրականում չէին էլ քննարկում՝ կոնգրեսականները համարում էին, որ այդ մեծ առաքելության ընթացքին իրենց տնօրինությանն են հանձնվելու Գագիկ Ծառուկյանի ռեսուրսները: Հակառակ կողմից ենթադրում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «մի բան կմտածի» ու մեծ զգեստափոխություն կլինի՝ Գագիկ Ծառուկյանին կհագցնեն ըննդիմադիրության ողջ «փայլն ու ռոմանտիկան»: Ստացվեց այն, ինչ ստացվեց: Այս բաժինը կարելի էր այսքանով էլ ավարտել, բայց մի դատողություն անելու ցանկություն էլ ունեմ:

Բոլոր այդ հաշվարկների ու մեկնաբանությունների հեղինակները կամ չեն ճանաչում կամ էլ ձև են անում, թե չեն ճանաչում Գագիկ Ծառուկյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին: Չէ, ես էլ նրանց երկուսին էլ չեմ ճանաչում, բայց գոնե գիտեմ նրանց գործողությունների տրամաբանությունն ու ալգորիթմը: Գագիկ Ծառուկյանի համար գործընկեր հասկացությունը գոյություն չունի, նա պատրաստ է միայն քննարկել նրան «կլանելու» պայմանները կամ էլ, թե՝ ինչ արժեն դիմացինի ծառայությունները: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է լինել միայն այնպիսի մի համակարգում, որտեղ նրան եթե ոչ դեմիուրգ, ապա գոնե որպես կիսաստված են ճանաչում: Ահա՛, իսկ հիմա փորձեք գնահատել, թե որքանով է իրական «համագործակցություն» եզրը, երբ խոսում ենք այս երկուսի մասին:

Կասեք՝ լավ, տեքստում ամեն ինչ հարթ է ստացվում, բայց ինչու՞ հենց լեգիտիմացում՝ ի՞նչ է դա տալիս, ու կոնկրետ Գագիկ Ծառուկյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին ինչու՞ է դա պետք: Այս հարցերին պետք է պատասխանել, իհարկե: Խնդիրն այն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյանը ո՛չ սեփական պատմությունով ու ո՛չ էլ գործողություններով չեն կարողանում ու տեսանելի հեռանկարում էլ չեն կարողանա հիմնավորել, որ ընդիմություն են՝ դրա համար գոնե պետք է քննադատաբար (հրապարակային ու քաղաքական գործիքներով, իհարկե) վերանայել սեփական պատմությունը, ապա՝ առնվազն դադարեցնել իշխանական լծակներ ունեցողին վայել լծակներից օգտվելու պրակտիկան՝ գումարած մանր ու մեծ այլբաներ: Սա չի լինելու երբեք, եթե իշխանությունը մի օր հանկարծ չորոշի նման մի բան պարտադրել Գագիկ Ծառուկյանին:

Բայց մյուս կողմից՝ ընդդիմադիր լինելու «փայլը» լրացուցիչ դիվիդենտներ է ապահովում, ու եթե սա այսպես է, ապա ինչու համապատասխան ծառայություն «չգնել» (գնել բառը գրում եմ չակերտներում՝ ընդգծելու համար, որ նկատի չունեմ բրուտալ առք ու վաճառքը՝ այն կարող է հազար ու մի արտահայտություն ունենալ): Մնում է հասկանալ, թե Լևոն Տեր-Պետրոսյանին ի՞նչ էր պետք՝ այս պատմության ծանրության տակ մտնելով, որովհետև, մինչ այժմ նա, կարծես թե, ավելի շատ կորցրել է, քան ձեռք բերել ու դեռ կորցնելու է: Հա՛, կորցրել է, բայց իրականում կորցրել է այն, ինչ արդեն չկար, երևութական էր՝ շարժման ազդեցիկությունը, թափը... Չկային արդեն սրանք, շարժումը մարելու էր ամեն դեպքում՝ կլիներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործոնը, թե՝ ոչ: Մնացել էր միայն փայլը՝ ընդիմադիր լինելու, «Հրապարակի աներկբա տեր» լինելու փայլը: Ահա՛, հենց սա էլ որպես արժեք մսխվեց՝ Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր լինելը լեգիտիմացնելու hամար: Փոխարենը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակ շահեց, հնարավորություն ստացավ շարժումից մնացած բեկորները կոնսոլիդացնելու (այս հարցում անսպասելի օգնություն ստանալով Ր. Հովհաննիսյանից, երբ վերջինս բացարձակ անճար ու անգործունյա դուրս եկավ):
Թեման թարմացավ ՀԱԿԿ հիմնադիր համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո: Կրկին հիմնական ու միակ հաղորդումը նույնն էր՝ Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմադիր լինելը հիմնավորելը: Բայց մի խնդիր կա՝ գնալով իր այս առաքելությունը Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի ու ավելի վատ է անում՝ շատ վատ է այն «փաթեթավորում ու մատուցում»: Այս անգամ հիմնական ասելիքը փաթեթավորվեց որպես «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության նախագիծ» ու «խոշոր բուրժուազիան պաշտպանելու անհրաժեշտություն» !!!

Կարծում եմ, պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը կարևոր ինչ-որ մի բան մոռացել է՝ դե, 68 տարեկան է մարդը, կամ էլ օգնականներն ամեն ինչ չէ, որ ասում են Լևոն Տեր-Պետրոսյանին՝ կրկին մարդուն խնայելու ու ավելորդ ինֆորմացիայով չծանրաբեռնելու մտայնությամբ (68 տարեկան լինելու հանգամանքը, երևի, լուրջ գործոն է, այնուամենայնիվ): Դե չեմ կարծում, որ ավելի օրդինար իրավիճակում պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը չէր մտապահի, որ բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունների փուլն աշխարհում վաղուց է ավարտվել, այդ ընթացքը, դրա արժեքները, նորմերը ու նման՝ կարևոր այլ բաներ վաղուց արդեն դիտվում են որպես վերապրած փորձ: Հայաստանում դասական ձևով բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն չի եղել, բայց մենք վաղուց իրացնում ենք կապիտալիզմը և նաև համապատասխան արժեքներ ու նորմեր, որոնք ՈՒՆԻՎԵՐՍԱԼ են դարձել՝ որպես իրացված փորձ: Այնպես, ինչպես աշխարհի երկրների գերակշիռ մասում (ասիական, լատինամերիկյան, անգամ եվրոպական շատ ու շատ երկրներում) դասական ձևով բուրժուա-դեմոկրատական հեղափողություն չի եղել (իրականում, այդ դասական ասածն եղել է Անգլիայում ու Ֆրանսիայում), բայց այդ երկրներում կապիտալիզմ է ստեղծվել, համապատասխան արժեքներ ու նորմեր են սահմանվել՝ արդեն եղած փորձը սեփականը դարձնելով:

Ասենք, կարող էր չէ՞ պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել սեփականության ու իրավունքի պաշտպանվածության մասին, ու, որպես դրանց ապահովման համար անհրաժեշտ՝ ադմինիստրատիվ ու դատական համակարգերի ռեֆորմի մասին՝ կոնկրետ մեխանիզմներով ու իրացման հնարավորությունները վերլուծելով: ՉԽՈՍԵՑ: Ասեմ, ՀԱԿ ու ցանկացած այլ ընդդիմություն այս մասին երբեք չի էլ խոսում՝ դժվար է, ինտելեկտուալ մեծ ռեսուրսներ են պետք այս մասին լուրջ խոսելու համար: Որտեղի՞ց՝ չկան նման ռեսուրսներ ընդդիմությունում: Բայց արի ու տես, որ իշխանությունը խոսում է, ու ոչ մեկին հետաքրքիր չէ նման բաներ լսելն ու քննարկելը, որովհետև կրկին դժվար է: Ավելի հեշտ է պասիոնարի կեցվածք ընդունելն ու մեծ-մեծ խոսելը, ինչն էլ անում են:

Լավ, բայց մարդու մտքում մի բան կար չէ՞, այնուամենայնիվ, երբ խոսում էր խոշոր բուրժուազիան պաշտպանելու պատրաստակամության մասին: Մեկ խոշոր բուրժուայի պաշտպանելու ու մի անգամ էլ «պաս» տալու մղումը կա ու կա: Իսկ ուրիշի՞նչ: Եթե փորփրենք, ապա ուրիշ բան էլ կա: Վերջին մի քանի տարիներին Սերժ Սարգսյանը մոնոպոլացումը սահմանափակելու ու պետության համար այն կառավարելի դարձնելու ակնառու քաղաքականություն է նախաձեռնել: Առանց «փոշու և աղմուկի», առանց պոպուլիստական հայտարարությունների, բայց այնուամենայնիվ ակնառու: Ցանկացողները կարող են հարկային օրենքների փոփոխության դինամիկան ու միտումն ուսումնասիրել ու չհասկացած բաներն էլ ավելի բանիմացների հետ ճշտել: Հետո, սա այն ոլորտը չէ, որտեղ արագ ինչ-որ բաներ են հնարավոր կամ «աղմուկ ու փոշի»՝ կապիտալի զգալի ու միաժամանակյա արտահոսքը Հայաստանից կործանարար է լինելու՝ սա, երևի, ամենապնդաճակատ հեղափոխականին էլ կարելի է հասկացնել:

Ինչևիցե, Լևոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը նույնպես այս ընթացքների արտահայտություն է հաստատապես՝ մարդը սովորել է՝ ինքը պետք է ասի ու անի միշտ հակառակը, ինչ ասում և անում է Սերժ Սարգսյանը՝ առանց անգամ ռեֆլեքսացնելու: Ահա՛, եթե Սերժ Սարգսյանը նախաձեռնել է «խոշոր բուրժուազիան» մյուսների հետ ընդհանուր մի դաշտ բերելու քաղաքականություն, ապա «ընդդիմության իրական, միակ ու անփոխարինելի լիդերը» պարտավոր է հակառակը անել:
Ի՞նչ արժեր, օրինակ, ելույթի վերջին հատվածը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց «…ջախջախիչ պարտության մատնել Սերժ Սարգսյանին…»: Մարդուն չեն ասել, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, ինքն էլ մեկ բան է լավ հիշում, որ պետք է՝ «ջախջախիչ պարտության մատնել Սերժ Սարգսյանին»: Ինչ հիշում է, այն էլ ասում է՝ մարդը 68 տարեկան է, այնուամենայնիվ:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}