Հարցազրույցներ 15:22 16/04/2013

Ա. Մինասյան. Այս մոդելը ուզում ենք կիրառել Երևանում, որպեսզի ցույց տանք, թե Հայաստանում ինչպես է դա հնարավոր

Առաջիկա ավագանու ընտրություններում ՀՅԴ քարոզարշավի, ընտրած մարտավարության և ծրագրում ընդգրկված մի քանի առանցքային դրույթների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

- Պարոն Մինասյան, ինչպե՞ս կգնահատեք Դաշնակցության քարոզարշավի մեկնարկը և ի՞նչ մարտավարություն է կիրառվում:

- Սկզբնական մեր քարոզարշավի մեկնարկը ծրագրված էր մեծ միջոցառումներով, սակայն մեր ընկերոջ` արցախյան պատերազմի հերոս, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հետ կապված խնդիրներով մենք հրապարակային միջոցառումները հանեցինք, փոխարենը` ընտրելով մեղմ մտնելու և շռնդալից դուրս գալու տակտիկան: Մենք սկսեցինք քարոզարշավը հեռուստաեթերներով, հարցազրույցներով, ինտերնետային կայք-էջերին մեր ծրագիրը ներկայացնելով: Այս շաբաթվանից սկսում ենք բակային հանդիպումները և յուրաքանչյուր վարչական շրջանում նախատեսում ենք ծրագրված ավելի մեծ միջոցառումներ: Կեզրափակենք համաերևանյան հանրահավաքով:

- Բակային հանդիպումները որքանո՞վ են արդյունավետ անցնում:

- Կարծում եմ, որ արդյունավետ պետք է լինի, որովհետև բակային հանդիպումները հնարավորություն են տալիս ուղղակի շփման մեջ մտնել քաղաքացիների հետ, երկրորդ` ներկայացնել ծրագրերն ավելի առարկայական և երրորդ` ներկայացնել նաև տեղային առանձնահատկությունը` թե ինչպես կարող են լուծվել տվյալ բակի, թաղամասի կամ վարչական շրջանի խնդիրները, եթե դաշնակցությունը քաղաքապետ ունենա:

- «Դաշնակցության» ծրագրում նախատեսվում է ընդլայնել վարչական շրջանի աշխատակազմի լիազորությունները, գործելու իրական դաշտ տալ նրանց: Ի՞նչ «լիազորությունների» և ի՞նչ «իրական դաշտի» մասին է խոսքը:

- Առաջինը խոսքը գնում է ֆինանսական հոսքերի մասին: Այսօր Երևանի բյուջեի 80 մլրդ ծախսերի մեջ վարչական շրջանների ծախսն ընդամենը կազմում է 20 մլրդ դրամ: Մնացած 60 մլրդ-ը ծախսվում է կենտրոնական կետից` քաղաքապետարանից: Իսկայդ 20 մլրդ-ից էլ, որ նայում ենք, վարչական շրջանի ղեկավարների և պատասխանատուների ուղղությունները, չենք տեսնում կոնկրետ ներդրումային ծրագրեր: Ընթացիկ ծախսեր են, որոնք վերաբերում են վարչական ապարատների պահպանմանը, աղբահանությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը: Բայց գլոբալ խնդիրներ, որոնք կբերեն վարչական շրջանների համաչափ զարգացմանը, մենք չենք տեսնում: Երկրորդը` վարչական շրջաններին կից ստեղծվելու են խորհուրդներ, որոնք վերահսկելու են վարչական շրջանների ղեկավարների գործունեությունը: Եվ երրորդ հարթությունը` դա ուղիղ պատասխանատվությունն է համատիրությունների և բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգում:

- Դուք ներդրումային ի՞նչ ծրագրեր ունեք:

- Այսօր Երևանի ավագանին և քաղաքապետը օրենքով չունեն լիազորություններ աշխատատեղերի ստեղծման և ներդրումային ծրագրերի ապահովման հարցում: Մենք ուզում ենք, որպես կառավարման մի կարևոր մշակույթ, դաշնակցական քաղաքապետը ստանձնի պատասխանատվություն, որ յուրաքանչյուր ծրագիր իրականացնելու է` որպես արդյունքային ցուցանիշ ունենալով աշխատատեղերի ստեղծումը և դրա հատկապես ուղղորդումը երիտասարդներին, սակավաշարժ անձանց ու փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին:

- Աշխատատեղեր ո՞ր ոլորտում և ինչպե՞ս եք նախատեսում ստեղծել:

- Մեր ծրագրով նախատեսված շուրջ 120 հազար աշխատատեղի մեջ մեծ մասը կազմելու է փոքր և միջին բիզնեսի այն հատվածը, որն արժեք է ստեղծում արդյունաբերության ոլորտում և որից ածանցվելու է ծառայությունների հատվածը: մեկ օրինակ բերեմ: Օրինակ, եթե մենք ժողովրդական արվեստների հատվածը զարգացնում ենք, հատկապես վարչական հեռավոր շրջաններում, հնարավորություն ենք տալիս նաև դրանց շուրջ ձևավորել ծառայությունների նոր համալիրներ, ենթակառուցվածքների նոր զարգացման տեմպեր: Մենք ակնկալում ենք, որ Երևանի համախառն ներքին արդյունքը կարող ենք կրկնապատկել:

Կարևոր աղբյուր է Երևանի ուղղակի մասնակցությունը բիզնես պրոյեկտներում, ինչպիսին, օրինակ, բաժնետեր լինելն է, հատկապես, խոսքը գնում է տրանսպորտային համակարգում ներդրումների մասին: Երևանը չունի միասնական տրանսպորտային համակարգ, կան առանձին ավտոբուսների մի քանակություն, որոնց ընդամենը 50 տոկոսն է այսօր օգտագործվում, երթուղային տաքսիներն ամբողջությամբ տրված են մասնավորներին, իսկ Երևանը կապ չունի դրա հետ: Մետրոպոլիտենի զարգացման ծրագրերում Երևանի դերակատարությունը նվազագույնի է հասցված: Եվ մի կարևոր ուղղութուն` տրոլեյբուսները, որն այսօր գրեթե զրոյական վիճակում է: Այս բոլորը միասնական համակարգ դիտարկելու դեպքում հնարավոր է մասնավորին էլ հրավիրել և Երևանի ուղղակի մասնակցության միջոցով ապահովել շահութաբեր գործունեություն: Հաջորդ ուղղութունն առանձին ծրագրերի իրականացումն է: Խոսքը Սփյուռքաահայերին Երևանում կոնկրետ ծրագրեր առաջարկելու և նրանց ներգրավելու մասին է:

- Այդ բիզնես ծրագրերն արվելու են մասնավորի հետ միասի՞ն:

- Այո, մասնավորի ներգրավմամբ, որպեսզի մասնավորը կարողանա իր ռեսուրսները ներդնել նաև Երևանի զարգացման գործում: Այսինքն` պարզ է, Երևանի բյուջեն չի կարողանա այդ բեռի տակից դուրս գա: Երևանն անուղղակի պայմաններ է ստեղծում, դառնում է վերահսկողական մեխանիզմներով օժտված, դառնում է նաև եկամուտներ ստացող:

- Մասնավորին դա ինչո՞վ է ձեռնտու լինելու:

- Մասնավորին ձեռնտու է լինելու, որ Երևանը տալու է տեղական վճարների և տուրքերի մասով ավելի արտոնյալ պայմաններ, խրախուսելու է, որպեսզի վարչական շրջաններում այդ բիզնես կառույցներն ավելի վստահ աշխատեն և երկրորդ շեշտադրումը` Երևանի ավագանին պետք է պատասխանատվություն վերցինի իր վրա` անձանց սեփականատվության իրավունքի պաշտպանության հարցում, այլ ոչ թե թողնի կամայականության, ինչպես այսօր է կատարվում` ով ասես, երբ ասես կարող սեփականության իրավունքից զրկել ներդրողին:

- Ծրագրում նախատեսվում է նաև սոցիալական բնակֆոնդի վերականգնում: Կմանրամասնե՞ք:

- Սա մեր կարևորագույն սոցիալական ծրագիրն է: Մենք համարում ենք, որ սա Երևանն ավելի բարեկեցիկ դարձնելու ամբողջական հայեցակարգի մի մասն է: Սոցիալական բնակֆոնդը երեք հիմնական սխեմա է առաջարկելու մեր քաղաքացիներին: Էությունն այն է, որ այն անձինք, ովքեր երիտասարդ ընտանիքներ են կազմում և չունեն աշխատանք, նախ ապահովվելու են աշխատատեղով նախորդ ծրագրի շրջանակներում, այնուհետև ապահովելու է նրան բնակարանով` երիտասարդն ինքը կարող է ընտրել` կամ ձեռք բերել, կամ երկարաժամկետ էժան վարկավորմամբ ձեռք բերել, կամ մնալ այնքան ժամանակ, որպեսզի ինքն առանձին բնակարան գնի և տեղափոխվի: Այս մոդելը ուզում ենք կիրառել Երևանում, որպեսզի ցույց տանք, թե Հայաստանում ինչպես է դա հնարավոր:

- Վերադառնանք տրանսպորտային խնդիրներին առնչվող դրույթին, դրանց լուծման ի՞նչ ուղիներ եք տեսնում:

- Սա կոչվում է միասնական սակագնային ցանցային տրանսպորտային համակարգ: Բոլոր հանրային տրանսպորտի միջոցները պետք է դիտարկվեն մեկ ամբողջության մեջ: Շղթան որևէ տրանսպորտով մտնելու դեպքում պետք է եզրափակվի մյուսով` Երևանի ցանկացած հատված հասնելու հնարավորությամբ: Բազմասակագնային մեթոդի էությունն այն է, որ եթե Դուք օրինակ, ցանկանում եք վերցնել մեկ շաբաթով, կամ մեկ ամսով այնպիսի տոմս, որը ձեզ հնարավորություն կտա օգտվել տրանսպորտի բոլոր միջոցներից, դա էականորեն էժան կլինի: Այս ամբողջական շղթան կղեկավարվի մի կետից` ներգրավելով նաև մասնավոր հատվածին:

- Մասնավորի հետ ինչպե՞ս է կայանալու պայմանավորվածությունը:

- Երևանի ավագանին հնարավորություն ունի հավելյալ պահանջներ սահմանելու: Եթե մասնավորն այդ պայմաններին կբավարարի, մենք որևէ խնդիր չունենք, որ մասնավորն ինքը շարունակի իր գործունեությունը:

- Բայց այդ պարագայում մասնավորի եկամուտը կնվազի, այդպես չէ՞:

- Ոչ, մեր կարծիքով չի նվազի, թե տնտեսությունը կշահի, թե բնակիչը, քանի որ այսօր երբ ամեն մեկն առանձին-առանձին է մասնակցում, թե´ ֆիքսված ծախսերը, թե´ փոփոխական ծախսերը չափազանց բարձր են, բայց երբ միասնական ցանց ենք դիտարկում, հաստատուն կամ ֆիկսված ծախսերն էականորեն էժանանում են:

Հարցազրույցը` Դավիթ Պետրոսյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}