Սփյուռքում ապրիլի 24-ին ընդառաջ ակտիվ միջոցառումներ են կազմակերպվում
«Ասբարեզ» ամերիկյան ժուռնալիստների ակումբը գրում է, որ սփյուռքում գտնվող դպրոցները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներ են կազմակերպում, որն էլ օգնում է երիտասարդությանը` տեղյակ լինել Հայոց ցեղասպանության մասին:
2013թ ապրիլի 4-ին Լոս Անջելեսի «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական դպրոցում սկսվել է հիշատակման միջոցառումը: Միջոցառմանը ժամանակ ուսանողները ներկայացնում էին իրենց տեսակետները և հուզումները ցեղասպանության վերաբերյալ:
Միջոցառումից հետո ուսանողները իրենց ձեռքին պահել էին այն պետությունների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Պրոֆեսոր Ալինա Դորյանը հիշեցրել է ուսանողներին, որ «Ռոզ և Ալեքս Փիլիպոս» հայկական դպրոցը ստղեծվել է Հայոց ցեղասպանության վերապրածների կողմից:
Հիշեցնենք, որ Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին, շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: