Իրանական կայք. Ադրբեջանցի ոստիկանները Լենքորանի հավատացյալներից մեկին 4-րդ հարկից նետել են ներքև
Ադրբեջանցի ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված Ջամիլ Բաբաևը հիվանդանոցում մահացել է:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը՝ հղում կատարելով «Հաղ Յուլու» կայքին:
Տեղեկատվության մեջ նշում է, որ Ֆաթեմե Զահրային (Մոհամմադ մարգարեի դուստրը) նվիրված հավաքներում գործունեություն ծավալելու համար ոստիկանները Լենքորանի շրջանի Վալեդի գյուղի բնակիչ Ջամիլ Բաբաևին դաժան ծեծի են ենթարկվել, այնուհետև ոստիկանության շենքի չորրորդ հարկից նետել ներքև. Բաբաևը ծանր վնասվածքների հետևանքով հիվանդանոցում մահացել է:
Իրանական աղբյուրը հավելում է, որ «Մուսավաթ» կուսակցության Լենքորանի տարածքային կառույցի ղեկավար Սադեղովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Բաբաևը մեկն էր այն քաղաքացիներից, ով ադրբեջանցի ոստիկանների վայրագության զոհ գնաց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին