Բոստոնի Ֆլեթչերի դպրոցի հայ ուսանողները չեն տուժել
Բոստոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով հայ տուժածների անուններ այս պահին հայտնի չեն: Այս մասին Panorama.am-ին ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ավելացնելով, որ գիշերվանից ԱԳՆ-ն կապ է պահպանում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան ու Բոստոնում սովորող հայ ուսանողների միջև:
Բոսթոնի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հայ ուսանողներից Արտակ Բեգլարյանը թվիթերի իր միկրոբլոգում գրում է. «Անհանգստացողների համար՝ բոստոնյան պայթյունից Ֆլեթչերում սովորող ոչ մի հայ ուսանող չի տուժել: Այլ հայերի մասով անձամբ ես տեղեկություն չունեմ»:
Նշենք, որ ամերիկյան Բոստոն քաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 120-ը, զոհերի հստակ թիվ չի նշվում: Ըստ BBC-ի էլ, տուժածներից 8-երեխաներ են:
Նշվում է, որ վերջին 11 տարվա մեջ ԱՄՆ տարածքում սա ամենամասշտաբային ահաբեկչությունն է:
Ամերիկայի իշխանությունները բոստոնյան պայթյունները պաշտոնապես ահաբեկչություն են որակել: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հրահանգել է երկրում մտցնել անվտանգության ուժեղացված ռեժիմ: Վերջին տասնմեկ տարիների կտրվածքով սա ամենալայնամասշատաբ ահաբեկչությունն է ԱՄՆ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են