Գագիկ Հարությունյան. «Վրաստանը վերանայում է իր հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ»
«Վերջին 3 ամսում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստան կատարեցին բազմաթիվ այցեր, ինչը արտակարգ դիվանագիտական ակվիտություն է երկկողմ հարաբերություններում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ Վրաստանում այժմ վերանայում են վրացական ազգային շահեր հասկացողությունը, որը շատ կետերում համընկնում է Հայաստանի պետական շահերի հետ: «Վրաստանը փորձում է վերանայել իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև ավելի չեզոք դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան հարցում»,-ասաց Գ. Հարությունյանը:
Բանախոսը նշեց, որ արդեն սկսվել է խոսվել Վրաստանի և Հայաստանի միջև ընդհանուր շուկայի ստեղծման մասին և Հարությունյանը կարևորեց հայ-վրացական ինտեգրման հարցերը տարածաշրջանում:
Նրա խոսքերով, Վրաստանում վերջին շրջանում միտումներ են նկատվում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ինչը դեռևս հայտարարվում է վերլուծական, հասակարական կազմակերպությունների մակարդակով:
«Մեր պատկերացումները Վրաստանի մասին սահմանափակվում են Ջավախքով և վրացահայության խնդիրներով և Վրաստանը նույնպես թույլ պատկերացնում ունի Հայաստանի մասին և ես կարևորում են ինֆորմացիոն դաշտի ընդլայնումը երկրների միջև, որպեսզի մենք և վրացիները միմյանց ավելի լավ ճանաչենք, ինչը կբխի երկկողմ շահերից»,-ասաց Գ. Հարությունյանը:
Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին բանախոսը նշեց, որ հունիսին Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ և տեղեկատվություն կա, որ ընդդիմությունը չի բոյկոտելու այս ընտրությունները և մասնակցելու է դրանց:
«Դեռևս հայտնի չեն թեկնածուների անունները, քանի որ առաջադրումները այդ երկրում կսկվեն մայիս ամսին»,-ասաց Գ. Հարությունյանը:
Ըստ նրա, Իրանի գործող նախագահը արդեն երկու անգամ վերընտրվել է նախագահի պաշտոնում և այս ընտրություններին Մահմուդ Ահմադինեջադը չի մասնակցելու: