Հենրիխ Մխիթարյան. «Հիմա ավելի սառնասիրտ եմ դարձել»
«Ուկրաինսկի ֆուտբոլին» տված հարցազրույցում Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ստարուխինի ռեկորդը գերազանցելու հնարավորության մասին:
«Գիտեք, հենց 22-րդ գոլն էր ինձ համար ամենաբարդը: Հավանաբար, հենց այդ պատճառով շատ դրվագներում շտապում էի: Այո, Ադրիանոն գործնականում իդեալական փոխանցում կատարեց: Նման պահերը խոսում են ֆուտբոլիստի մակարդակի մասին: Նա տեսավ, որ ես ավելի համար դիրքում եմ, ուստի գնդակը փոխանցեց ինձ: Խաղընկերներս ցանկանում են, որպեսզի ես գերազանցեմ արդյունավետության ռեկորդը: Շնորհակալ եմ թիմակիցներիս, ովքեր օգնեցին` խփելու այդ գոլը: Գիտեմ, որ կրկնել եմ Սերգեյ Ռեբրովի ու Մաքսիմ Շացկիխի` մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով ռեկորդը: Հոգեբանորեն հիմա ավելի հեշտ է: Ուզում ենք հաղթել մնացած 6 խաղում, ուստի հնարավոր է, որ կկարողանամ գերազանցել նաև Ստարուխինի ռեկորդը:
Ինչպես երևում է, հիմա ավելի սառնասիրտ եմ դարձել, քան 2-3 տարի առաջ: Նախկինում եղել է, որ 5 պահից մեկն եմ օգտագործել: Ստացվում է ավելի արդյունավետ բացվել, ստանալ փոխանցում և եզրափակել գրոհը»,- նշել է Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում