Երևանի ոստիկանապետի պաշտոնանկության վարկածները
«Հրապարակ»-ի փոխանցմամբ, Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնաթողության առիթով երեկ բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում: Ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ է կասկածվում: Նա մեծ գումարներ է վերցրել մի խումբ անձանցից` գործի մեջ ներդնելու համար, սակայն ծրագրերը ձախողվել են, և նա հիմա մեծ դժվարություններ ունի: Խոսքը տարադրամի փոխանակման կետերի հետ կապված բիզնեսի մասին է:
Մեկ այլ վարկածով` «նալոգների» մի համակարգ է բացահայտվել, որի գլխին կանգնած է եղել ինքը: Եվ վերջապես, շրջանառվում է նաև մի պատմություն` կապված երգիչ Պողոս Սաթամյանի հետ, ով ԱՍՆ-ում 2010-ին բացահայտված հանցավոր խմբավորման անդամներից է և Նազարյանի բիզնես-պարտնյորը «Մոսկվիչկա» ցանցի գծով: Ըստ լուրերի, Նազարյանը հրաժարվել է Սաթամյանի ընտանիքի նկատմամբ որևէ ֆինանսական պարտավորությունից: Թե այս խնդիրներից որն է պաշտոնաթողության հիմնական պատճառը եղել, պարզ չէ: