Հայկ Դեմոյանը չի մտածել Սփյուռքի նախարար դառնալու մասին
Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշանակվելու է ՀՀ սփյուռքի նախարար:
«Ժողովուրդ»-ը տեղեկությունը ճշտելու համար զրուցել է Հայկ Դեմոյանի հետ, ով ասել է. «Անձամբ առաջին անգամ եմ լսում այդ մասին և որևէ առաջարկ չեմ ստացել»:
Հարցին՝ եթե լինի առաջարկ, արդյոք կընդունի՞ այն, Հ. Դեմոյանը պատասխանել է, որ ներկա պահին ունի այլ առաքելություն, որը կապված է Հայոց ցեղասպանության թանգարանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում