Բակո Սահակյան. Ոստիկանության գործունեության հանդեպ պահանջների նշաձողը չափազանց բարձր է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ, մաղթել հաջողություններ ու առողջություն: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ոստիկանության օրվա առթիվ, տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու անցած ուղին, անդրադառնալու կատարված աշխատանքներին ու հետագա անելիքներին:
Արցախի Ոստիկանությունն իր ստեղծման օրից արդյունավետորեն իրականացնում է օրինականության, հասարակական կարգ ու կանոնի, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության պարտականությունները: Նրա առջև դրված խնդիրները կրկնակի պատասխանատու են ու կարևոր, քանի որ մեր նպատակն է կառուցել ժողովրդավարական պետություն, որտեղ կտիրի օրենքի գերակայություն և յուրաքանչյուր ոք իրեն կզգա անվտանգ ու ապահով: Այդ իսկ պատճառով ոստիկանության գործունեության հանդեպ պահանջների նշաձողը չափազանց բարձր է:
Վստահ եմ, որ դուք այսուհետ էլ կանեք հնարավորը համակարգի առջև դրված խնդիրները պատվով ու հաջողությամբ լուծելու համար: Իսկ պետությունն էլ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման հարցերը:
Հարգարժան ոստիկաններ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ այս հիշարժան տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ և ձեր հարազատներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին