Թամանյանի նախագծած շենքը` հյուրանո՞ց
«Փրկել Պուշկին 25 հասցեում գտնվող Ալ. Թամանյանի նախագծած շենքը» ֆեյսբուքյան նախաձեռնություն է ստեղծվել: Նախաձեռնության անդամները վաղը «Եվրասիա» հիմնադրամում կազմակերպելու են քննարկում` փորձելու քայլեր ձեռնարկել հուշարձանը փրկելու համար: Մտահոգության ու անհանգստության առիթ է հանդիսացել կառավարության «577 – Ն» որոշումը (5 Մայիս, 2011), ըստ որի` Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման հողատարածքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Նշենք, որ այն մինչև այժմ օգտագործվում է «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից:
Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը նախագծել է Ա. Թամանյանը և այն 2004 թվականից կառավարության որոշմամբ ընդգրկված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում (N:56): Նախաձեռնության «աղոտ տեղեկություններով» այդտեղ հյուրանոց է կառուցվելու: