«Քո ամբողջ սրտով». ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը ցույց կտա հայ գրքի անցած ճանապարհը
«Քո ամբողջ սրտով». վավերագրական ֆիլմ՝ հայ գրքի, հայակական ձեռագրերի, մագաղաթների, առաջին տպագիր հրատարակչությունների, դրանց ստեղծողների կյանքերի ու ճակատագրերի դժվարին, երբեմն՝ ողբերգական ուղու մասին:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի եթերում ապրիլի 22-ին։ Ռեժիոսր Անդրեյ Կուրենկովը ֆիլմում ցույց է տվել, որ հայ իրականության մեջ գիրքը դարեր շարունակ ոչ միայն եղել է մտքի, ավանդույթների, ժողովրդի տաղանդի արտացոլումը, այլև հանդիսացել է հավատի և հոգևոր փորձությունների մարմնավորման օղակ:
Ֆիլմում նշվում է, որ 2012թ-ին նշվել է Հայ գրատպության 500-ամյակը, և այդ տարին Հայաստանում հայտարարվել է որպես Գրքի տարի, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակել է համաշխարհային գրքի մայրաքաղաք:
Նշենք, որ ֆիլմում մասնակցություն ունեն քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև արքեպիսկոպոսը, գիդ Ելենա Անանյանը, Էջմիածնի գրադարանի տնօրեն Ազատ Բոզոյանը, Շուշիի թանգարանի բաժնի պետ Աշոտ Հարությունյանը: Տեքստը կարդում է Ավանգարդ Լեոնտևը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում