Ա.Իսկանդարյան. Լուրջ մրցակից Տ.Մարգարյանին չեմ տեսնում
«Իմ կարծիքով, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հնարավորությունները սկզբունքորեն ավելի բարձր են, քան մյուս կուսակցություններինը: Տարոն Մարգարյանը մեծ շանսեր ունի նորից դառնալու Երևանի քաղաքապետ»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, թեև այլ կուսակցություններ ևս մասնակցում են, ու ծանրակշիռ են հայաստանյան քաղաքական դաշտում, այդուհանդերձ ինքը լուրջ մրցակից Տ.Մարգարյանին չի տեսնում: Ինչպես նաև չի տեսնում հավանականություն, որ ընդդիմությունը կմիավորվի. «Խնդիրը ոչ միայն քաղաքական ուժերի միավորման մեջ է, այլ նոր, բավականին լուրջ շարժիչի ձևավորման մեջ, սակայն հասկանալի է, որ ակնկալել, թե ընտրությունների նախաշեմին այն կստեղծվի դժվար է»,- նշեց նա ու ավելացրեց` այնպես որ այս ընտրությունների ելքը նախապես էլ հայտնի է:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Բարև Երևան» դաշինքի շանսերին, Ա.Իսկանդարյանը մատնանշեց այն հանգամանքին, որ Ր.Հովհաննիսյանի կողքին այս օրերին հավաքված մարդկանց մեծ մասը նրա օգտին չի քվեարկել անցած ընտրություններում, այսինքն` սա զուտ բողոքի ակցիա է և ամենևին էլ կապ չունի «Ժառանգության» էլեկտորատի հետ: Իսկ որպեսզի նա մասնակցի ընտրություններին զուտ բողոքի ակցիան բավարար չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում