Վրաստանը կարող է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին առկա խնդիրները լուծելու հարցում. Ապատուրայ
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն հայտարարել է, թե Վրաստանը կարող է օգնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու հարցում: «apsny.ge» կայքի հաղորդմամբ, այս մասին Ապատուրայն հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ բանակցություններից հետո:
«Այն ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին (Վրաստանի խորհրդարանական ընտրություններ- խմբ.) մեծ քայլ էր Վրաստանի ժողովրդավարական զարգացման համար: Փոփոխություները եղել են և կլինեն, սակայն Վրաստանը մեզ համար կմնա վստահելի գործընկեր, որը հաստատակամորեն ձգտում է դեպի ՆԱՏՕ և կարող է մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցում և կատարել այն դերը, որը կօգնի Հայաստանի և Ադրբջանի միջև առկա խնդիրների լուծմանը», - ասել է Ապատուրայը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում