Մայիսի 16-ին Հայաստանը կստանձնի ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահությունը
Մայիսի 16-ին Հայաստանը ստանձնելու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը, որի ընթացքում կատարվելիք ծրագիրը Ստրասբուրգում կներկայացվի մայիսի 16-ին:
«Նախագահությունը ԵԽ համար կարևոր պահի համար է տեղի ունենում: Մենք խորը բարեփոխումներով ենք անցել, որպեսզի կարողանանք աջակցել անդամ պետություններին, որպեսզի կարողանան իրականացնել իրենց իրավական հանձնառությունները»,- այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Թյուրբորն Յագլանդը:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Երևանում ԵԽ գրասենյակի հիմնադրման և իրավական կարգավիճակի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: «Կարևոր է, որ շարունակենք ուժեղացնել կազմակերպության դերը և իրականացնել իրավական պարտավորությունները, որոնք հանձ են առել անդամ պետությունները», -հայտարարեց Յագլանդը:
Նշենք, որ Հայաստանից առաջ ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահում է Անդորրան: