«Ես հիշում եմ, որ իմ հայրը փորձում էր ժպտալ, երբ ինձ համբուրում էր». Ցեղասպանության մասին պատմում են փոքրիկները (Տեսանյութ)
Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը (AGMA)-ն «Youtube»-ում տեղադրել է հայերի և Դարֆուրի Ցեղասպանությունների և հրեական Հոլոքոստի վերաբերյալ` «Ցեղասպանության հերքումը կրկնակի ցեղասպանություն է» վերնագրով տեսանյութ:
Այն սկսվում է Ադլոֆ Հիտլերի` 1939 թ-ի Լեհաստանը գրավելու նախօրեի հայտարարությամբ` «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»:
Թուրքիա. 1915 թ. Փոքրիկ աղջնակը պատմում է, թե ինչպես կեսգիշերին թուրք ժանդարմները եկել ու հավաքել են իր գյուղի հայ տղամարդկանց:
«Ես հիշում եմ, որ իմ հայրը փորձում էր ժպտալ, երբ ինձ համբուրում էր, և ասաց, որ նա հետ կվերադառնա: Դրանից հետո նրանք հավաքեցին երեխաներին և ստիպեցին մեզ քայլել»:
Գերմանիա. 1941թ. փոքրիկ տղան պատմում է. «Քանի որ ինձ առանձնացրեցին իմ ծնողներից, իմ եղբայր Ջոզեֆը փորձում էր պայքարել: Նրանք կրակ բաց թողեցին եղբորս վրա: Իմ եղբայրը Ջոզեֆն առաջին մահացած մարդն էր, որ ես երբևէ տեսել էի»:
Դարֆուր. 2010. փոքրիկ տղան պատմում է. «Ես թաքնվել էի իմ ծնողների մարմնի տակ: Հետո փախա դեպի մթություն` իմ փոքրիկ եղբայրը` իմ հետևից: Նա մահացավ իմ ձեռքերում»:
«Ես չեմ ցանկանա դառնալ պատմության մեկ այլ գլուխ: Իսկ դո՞ւ»,- հարց են տալիս լացակումած երեխաները:
Այն ավարտվում է ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանանի հետևյալ ձևակերպումով. «Նրանք, ովքեր չեն կարող հիշել անցյալը, դատապարտված են կրկնելու այն»:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները