Հայոց ցեղասպանության թեմատիկ մարզաշապիկներ` «Կտրեք իմ ճյուղերը, վառեք իմ տերևները, սակայն, երբեք չեք դիպչի իմ արմատներին»
Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Հայկական երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին ընդառաջ թեմատիկ մարզաշապիկներ է արտադրում: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան «Ասբարեզ» ժուռնալիստների ակումբը:
Մարզաշապիկները թողարկվելու են մինչև ապրիլի 24-ը. դրանք անվճար բաժանվելու են Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի դպրոցների աշակերտներին: Նաև բաց վաճառքի են դրվելու ( հնարավոր կլինի ձեռք բերել կազմակերպության կայքի` www.AYFWest.org միջոցով, ինքնարժեքով՝ 5 ամերիկյան դոլարով):
Մարզաշապիկի վրա գրված է լինելու «Կտրեք իմ ճյուղերը, վառեք իմ տերևները, սակայն, դուք երբեք չեք դիպչի իմ արմատներին» գրությունը:
«Հայկական երիտասարդաց դաշնակցություն» կազմակերպությունը հիմնադրվել է 1933թ-ին, այն ԱՄՆ ամենաազդեցիկ հայկական երիտասարդական կազմակերպություններից է, որը խթանում է, որպեսզի հայ-ամերիկյան երիտասարդությւոնը տեղյակ լինի տնտեսական, քաղաքական կրթական և մշակութային ոլորտներից:
Լուսանկարը՝ այստեղ: