«Մուսա լեռան քառասուն օրը» գիրքը 80 տարեկան է. «Մուսա լեռան պաշտպանությունից այնքան ոգևորված էի, որ ցանկանում էի օգնել հայերին»
Ազգային գրադարանային շաբաթ ծրագրի շրջանակներում այսօր Ազգային գրադարանի կենտրոնական մասնաշենքի սրահում բացվելու է ցուցադրություն նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին: Ցուցադրությունը կազմակերպում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և ՀՀ Ազգային գրադարանը:
Ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած ավելի քան հիսուն հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ:
1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն: «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպը Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկի նկարագրությունն է, որի արդյունքում և ֆրանսիական ռազմանավերի շնորհիվ վերահաս բնաջնջումից հրաշքով փրկվում է ավելի քան չորս հազար մարդ: Մեկ գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացված է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:
Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը այդ ամենից ոգևորված, որոշում է գերել վեպ «Մուսա լեռան քառասուն օրը» անվանմամբ: Այդ ամենի մասին նա իր տված հարցազրույցում ասել է. «Մուսա լեռան պաշտպանությունից այնքան ոգևորված էի, որ ցանկանում էի օգնել հայերին՝ գրելով վեպ և պատմելով այդ իրադարձությունը ամբողջ աշխարհին»:
Գրքի ստեղծման գաղափարը եղել է 1929 թվականին, երբ նա եղել է Դամասկոսում, որտեղ տեսնելով, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում: Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ: Վեպը գրվել է 1932 թվականին գերմաներեն, մինչև վեպը գրելը Վերֆելը ուսումնասիրել է ամբողջ Հայաստանի պատմությունը:
Գիրքը լույս է տեսել 1933 թվականի դառնալով շատ սիրված, և որպես հետևանք այն թարգմանվել է 34 լեզուներով: ԱՄՆ-ում գրքի լույս տեսնումից հետո 1934-ին առաջին երկու շաբաթը վաճառվել է 34 000 օրինակով: Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը գիրքը համարել է ամսվա գիրք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում