Կառավարության որոշ դեմքեր ստիպված կլինեն հրաժարվել իրենց պաշտոններից
«Նոր կառավարության ձևավորմանը հաշված օրեր են մնացել: Իշխանական կուլիսներում այս օրերին սպասողական դրություն է, չնայած ընդհանուր տրամադրություններն այնպիսին են, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում էական փոփոխություններ իրականացնել գործադիր մարմնի կազմում: Եվ չնայած սրան` որոշ դեմքեր, այնուամենայնիվ, ստիպված կլինեն հրաժարվել իրենց պաշտոններից: Շրջանառվող լուրերի համաձայն` Սերժ Սարգսյանը բավականին դժգոհ է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի աշխատանքից:
Կառավարության կազմը լքողների շարքում շրջանառվում է նաև Նալբանդյանի անունը: Չի բացառվում, որ այդ պաշտոնին Սերժ Սարգսյանը նշանակի իր աշխատակազմի ղեկավարին` Վիգեն Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանի աշխատակազմը հնարավոր է նորից ղեկավարի Կարեն Կարապետյանը` Տաշիրի Կարենը: Կառավարության ձևավորման հիմնական ինտրիգը սովորաբար կապվում է վարչապետի նշանակման հետ: Այդ առումով այս կառավարության ձևավորումը բավականին անհետաքրքիր է այն պարզ պատճառով, որ վարչապետի փոփոխություն առաջիկայում, կարծես թե, չի սպասվում»,- գրել է «Չորրորդ ինքնիշխանությունը»: