Այսօր Հեմոֆիլիայի միջազգային օրն է. Հայաստանում հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվը հասնում է 238-ի
Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի միջազգային օրն է: Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները` A, B, և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը: Յուրաքանչյուր վտանգից խուսափելու և լիարժեք ապրելու համար ամեն 10 կգ քաշին անհրաժեշտ է 200 Միջազգային միավոր հակահեմոֆիլային պատրաստուկ:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի առողջապահության նախարարության Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը, Հեմոֆիլիայի կենտրոնում ներկայումս հսկվում է հեմոֆիլիայով տառապող 238 հիվանդ, որոնցից 45-ը 18 տարեկան են: Մինչ հակահեմոֆիլային պատրաստուկների ապահովումը այս հիվանդների կյանքի միջին տևողությունը կազմել է 26 տարի, ներկայումս այն կազմում է շուրջ 40 տարի:
Նրա խոսքերով` հիվանդների 70%-ը հաշմանդամ են և ունեն խոշոր հոդերի ֆունկցիոնալ խանգարումներ, կայուն դեֆորմացիաներ, դեստրուկտիվ հեմոֆիլային օստեոարթրոզներ:
Արյունաբանական կետրոնի 238 հիվանդներից 30-ը ունեն վիրահատական միջամտության կարիք` ծալման և տարածման կոնստրուկցիաներ, հոդերի անկիլոզներ: Շուրջ 43 հիվանդների մոտ առկա է դեստրուկտիվ հեմոֆիլային արթրոպիաներ, որոնք զարգացել են հոդերի տևական արյունահոսությունների հետևանքով:
Նշենք, որ հեմոֆիլիան արյան մակարդելիության ժառանգական հիվանդություն է, որի ժամանակ նկատվում է արյան մակարդելիության 8-րդ կամ 9-րդ գործոնների պակասություն: Հիվանդությունը դրսևորվում է զանազան բնույթի խոռոչային արյունահոսություններով` հոդային, մկանային, լորձաթաղանթային, ներքին և երիկամային արյունահոսություններով, հետվնասվածքային և հետվիրահատական արտաքին արյունահոսություններով:
Հիվանդության ախտանշաններն են` կապտուկների առկայություն ինքնակամ կամ հետնասվածքային արյունազեղումներ, լնդային և քթային արյունահոսություններ, արյունամիզություն, հոդացավեր, մկանային ցավեր, տևական արյունահոսություններից զարգանում է արյան պակասություն և այլն:
Այս հիվանդությունների բուժման միակ միջոցը հանդիսանում է անբավավար հակահեմոֆիլային գործոնի փոխներարկումը: Վաղ տարիքից պակաս գործոնի նախապես ներարկումները թույլ են տալիս կանխարգելել արյունահոսությունները, մասնավորապես ներհոդային և մկանային` ամբողջովին բացառելով հաշմանդամությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները