Pravda.ru. Վրաստանում բիզնեսը կարող է կրկին հայտնվել պետության վերահսկողության տակ
Վրաստանում բիզնեսն աստիճանաբար ազատվում է պետական հսկողությունից, սակայն դեռ խոսքը չի գնում լիարժեք ազատության մասին: Բացի այդ, տեղական ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվում են իշխանության ներկայացուցիչների հետ գործարարների կապերի մասին տեղեկություններ, ինչը կարող է վկայել բիզնեսի նոր վերաբաշխման մասին։ Այս մասին է հաղորդում Pravda.ru լրատվական գործակալությունը:
GeorgiaTimes-ի փոխանցմամբ, օրեր առաջ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանականների հետ փակ հանդիպման ժամանակ պահանջել է նրանցից դադարեցնել բիզնեսի վերաբաշխման գործընթացը: Վրաց մասնագետները կիսվել են այդ հանդիպման մասին իրենց ունեցած տվյալներով։
Տնտեսական հարցերով փորձագետ Ալեքսանդր Տվալչրելիձեի խոսքերով՝ մասնավոր ձեռնարկատիրության ոլորտում իսկապես կան դժվարություններ։ Նա բացատրել է, որ վրացական դատախազությունում առկա է ավելի քան 4 հազ. դիմում, որոնց հիման վրա արդյունքները կլինեն միայն աշնանը։
Ինչ վերաբերվում է Վրաստանում ռուսական բիզնեսի վրա ճնշումներին, փորձագետի խոսքերով, գործարարները հիմա հետևում են, թե ինչպես կդասավորվի իրավիճակը, այնուհետև որոշում կկայացնեն՝ կմնան վրացական շուկայում, թե կլքեն այն։
Քաղաքական հարցերով փորձագետ Պետրե Մամրաձեն խոսել է ռուսական բիզնեսի վրա ճնշումների վերաբերյալ։ Նա նշել է, որ նախկինում Վրաստանում ամբողջ բիզնեսը եղել է Միխեիլ Սաակաշվիլիի և նրա մի քանի մտերիմների հսկողության ներքո։
Վերջինս հույս է հայտնել, որ նման միտումը չի շարունակվի, սակայն նա զգույշ է վերաբերվում մամուլի այն հաղորդագրություններին, որոնցում նշվում է մասնավոր ոլորտն իշխանության ձեռքում պահելու փորձերի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա