Համացանց 16:36 17/04/2013

Իրանի միջուկային ծրագիրը մեկնարկել է Միացյալ Նահանգների անմիջական օժանդակությամբ. Իրանագետի մեկնաբանությունը

 «Արդեն երկար ժամանակ է, ինչ միջուկային ծրագրի հարցում Իրանի և Արևմուտքի միջև առկա են լուրջ տարաձայնություններ: Դրանք լուծելու նպատակով Իրանի և «5+1 խմբի» միջև (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) պարբերաբար բանակցություններ են ընթանում»:
Իրանի միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի և դրա լուծման հեռանկարի շուրջ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

-Արդեն, քանի տարի է, ինչ Իրանի և Արևմուտքի միջև միջուկային ծրագրի շուրջ հակասություններ կան, ո՞րն է դրանց հիմնական պատճառը:
-Կարծում եմ, որ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ Արևմուտքի մտահոգություններն ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ: Միջուկային ծրագրի հարցում Իրանի և Արևմուտքի միջև հակասություններն առաջացան Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո, քանի որ մինչ այդ, Իրանի երբեմնի դաշնակիցները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը, անմիջական մասնակցություն ունեին Իրանում ատոմակայանների կառուցման գործում և սատարում էին միջուկային ոլորտում Իրանի առաջ քաշած ծրագրերը: Ավելին, 1959թ. հիմնադրված Թեհրանի միջուկային հետազոտությունների կենտրոնը անհրաժեշտ սարքավորումներով զինվեց հենց Միացյալ Նահանգների կողմից: Իսկ վերջերս Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցրած Աքբար Էյթեմադը սենսացիոն բացահայտում արեց՝ նշելով, որ Իրանի շահը միջուկային զենք ստեղծելու նպատակ է ունեցել:

-Գուցե Արևմուտքն իր մտահոգությունը հիմնավորում է նրանով, որ Իրանը չի հետևում միջազգայնորեն ստանձնած իր պարտավորություններին:
-Իմ կարծիքով այդ հարցում Իրանի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվում: Տեսեք, դեռևս 1958թ. Իրանը, անդամակցելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, ստորագրել է Իրան-ԱԷՄԳ երաշխիքային համաձայնագիրը, որի համաձայն՝ պարբերաբար տեսչական ստուգումներ են իրականացվում Իրանի միջուկային հաստատություններում: 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Բացի այդ, ԻԻՀ հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան մերժում է զանգվածային ոչնչացման, այդ թվում միջուկային զենքի կիրառումը: Ավելին, միջուկային ոլորտում իրականացվող գործողությունների թափանցիկությունը ընդգծելու նպատակով Իրանը 2012թ. օգոստոսին Թեհրան ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին առաջարկեց այցելել միջուկային հաստատություններ, սակայն վերջինս հրաժարվեց:
Այսինքն, Արևմուտքը ոչ թե մատնանշում է կոնկրետ խնդիրներ, այլ հնչեցնում է ընդհանրական մտահոգություններ, որոնք զուրկ են իրավական հիմնավորումներից:
Այսինքն, նույն տրամաբանությամբ Արևմուտքը պետք է պատժամիջոցների կիրառեր և՛ Հնդկաստանի, և՛ Պակիստանի և՛ Իսրայելի նկատմամբ:

-Ներկայում միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «5+1» խմբի միջև բանակցություններ են ընթանում: Ինչ որ առաջընթաց կա՞ այդ հարցում:
-Գիտեք այն փաստը, որ կողմերի միջև ընթանում են բանակցություններ և Արևմուտքը՝ մասնավորապես Միացյալ Նահանգները, միջուկային խնդրի լուծումը դեռևս տեսնում են բանակցությունների մեջ, արդեն իսկ կարելի է առաջընթաց համարել, հաշվի առնելով նաև տարածաշրջանում առկա պայթյունավտանգ իրավիճակը:
Կարծում եմ, որ մինչև Իրանում կայանալիք նախագահականը ընտրությունները, միջուկային հարցում որևէ լուրջ առաջընթաց չի արձանագրվի: Ընտրություններից հետո, երբ պարզ կդառնա, թե որ ուժերն են գալիս իշխանության, այդ դեպքում թե՛ Արևմուտքը, թե՛ Իրանի նորընտիր իշխանությունները միջուկային հարցում ունեցած իրենց մոտեցումներում հնարավոր է որ շեշտադրումների փոփոխություն կատարեն: Եթե իշխանության եկան պահպանողականները, որի հավանականությունը ի դեպ մեծ է, ապա կարծում եմ կշարունակվի ներկայիս կոշտ քաղաքականությունը, իսկ բարեփոխականների պարագայում, Թեհրանն ավելի կոմպրոմիսային տարբերակ կընտրի Արևմուտքի հետ բանակցություններում:

-Իսրայելի նորանշանակ պաշտպանության նախարար Մոշե Յալոնն օրերս հայտարարել է, թե Իսրայելը միայնակ պետք է ռազմական հարձակում գործի Իրանի վրա: Ինչ եք կարծում մոտ ապագայում հնարավո՞ր համարում եք ռազմական հարձակումը:
Եթե տարածաշրջանում ինչ որ անկնկալ իրադարձություններ տեղի չունենան, մոտ ապագայում ես բացառում եմ, որ Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում գործի: Դատելով ԱՄՆ-ի՝ Իրանի հետ ուղղակի երկխոսություն սկսելու մասին Վաշինգտոնի կողմից պարբերաբար հնչող առաջարկություններից, Միացյալ Նահանգները կարծես թե Իսրայելին հասկացրել են, որ գոնե այս փուլում Վաշինգտոնը հակված չէ միանալ Իսրայելի՝ հակաիրանական պայքարին: Իհարկե, ասածս չի նշանակում, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Իսրայելին ցուցաբերող բազմակողմանի օգնությունից: Ուղղակի այդ փուլում, Միացյալ Նահանգների համար նախընտրելի է Իրանին թուլացնել տնտեսական պատժամիջոցների միջոցով, ինչը կարծես թե իր արդյունքներն արդեն տալիս է: Իսկ ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վերջինիս ռազմատենչ հայտարարությունները բացառապես ունեն քարոզչական բնույթ և միտված են միջազգային ասպարեզում թեժ պահելու իրանական հարցը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}