Ամերիկացի սենատորին հասցեագրված նամակում թույն էր
Հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերին հասցեագրված նամակ է հայտնաբերվել` թունավոր նյութերի պարունակությամբ:
Հետախուզությունների դաշնային բյուրոն այժմ փորձում է հաստատել ծրարն ուղարկողի ինքնությունը:
«Դնի.ռու»-ի հաղորդմամբ, Կոնգրեսի անվտանգության աշխատակիցները կասկածելի նամակը, ինչպես և մնացած բոլորը, որ հասցեագրված են լինում սենատորներին, ստուգելուց հայտնաբերել են սպիտակ փոշի, որի լաբորատոր փորձաքննությունը ի հայտ է բերել դրա վտանգավորության աստիճանը:
Սենատորներից մեկն արդեն հայտարարել է, որ կա կասկածյալ, քանի որ այդ մարդը հաճախ է նման նամակներ ուղարկում սենատորներին ու հավանաբար տառապում է հոգեկան խանգարումով: Իրավապահները ճշտում են: