Ջիվան Գասպարյան. Երևանը պետք է մնա առաջին հերթին հայկական քաղաք
«Երևանին պետք են լեցուն փոփոխություններ և քաղաքում կան բազմաթիվ թերություններ, որ պետք է ուղղենք և քաղաքի ղեկավարությունը պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնի այդ խնդիրներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ասաց օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը:
Նա նշեց, որ ինքը որպես նախագահի խորհրդական Տարոն Մարգարյանի հետ խոսակցություններ է ունեցել Երևանի ճանապարհների մասին և իր համար կարևոր է հատկապես այդ թեման: «Իմ համար վիրավորական էր, որ Երևանում առկա են բազմաթիվ բաց դիտահորեր և այդ հարցը քաղաքապետի հետ զրույցից հետո արագ կերպով լուծվեց»,-նշեց Յ. Վարդանյանը:
Ըստ նրա, Երևանում կան այնքան շատ խնդիրներ, որ եթե Երևանում նշանակենք աշխարհի ամենալավ քաղաքապետին նա դժվարությամբ կկարողանա կարճ ժամանակահատվածում լուծել բոլոր խնդիրները: «Ես նկատել են նաև Երևանում դրական փոփոխություններ կապված կանաչապատման, բարեկարգման աշխատանքների հետ և ես դա նկատել եմ և չեմ պատրաստվում ինչ -որ մեկի ջրաղացին ջուր լցնել»,-ասաց Վարդանյանը:
Իր հերթին, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը նշեց, որ Երևանը եղել է փոքր, գեղեցիկ քաղաք, որտեղ բոլորը միմյանց ճանաչում էին: «Երևանում իմ ժամանակներում կար ընդամենը մի քանի երեք հարկանի շենք, իսկ այժմ Երևանը դարձել է եվրոպական քաղաք, ինչը մի կողմից դրական է, մյուս կողմից՝բացասական»,-ասաց մաեստրոն:
Նրա խոսքերով, Երևանի համար պետք է ցավա ոչ միայն քաղաքապետի, այլ բոլոր երևանցիների սիրտը:
«Երևանը գեղեցկացել է, դրվել են բազմաթիվ նստարաններ, բարեկարգվել է և ես չէի ցանկանա, որ Երևանը լինի եվրոպական քաղաք, այլ Երևանը պետք է լինի առաջին հերթին հայկական քաղաք՝ Հայաստան»,-ասաց Գասպարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին