Հովհաննես Իգիթյան. ՀԱԿ-ը անձ-կուսակցություն է
«ՀԱԿ-ը անձ-կուսակցություն է: Ես Երբեք ՀԱԿ-ի անդամ չեմ եղել: Ես եղել եմ ՀՀՇ անդամ և գտնում էի, որ ՀՀՇ-ն շատ անելիքներ ունի : Ես ընդամենը պաշտպանում էի իմ կուսակցության շահերը և իմ կուսակցության գիծը տարել եմ առաջ: ՀԱԿ-ը եկավ, փակեց իմ կուսակցությունը, օգտագործեց իմ կուսակցության, թե՛ ֆինանսական թե՛ գույքային և թե՛ մարդկային ռեսուրսը: Պարզ է, որ ես դրան պետք դեմ լինեի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու եմ ես ՀԱԿ-ին անվանում անձ-կուսակցության, ապա դա շատ հստակ է: Նայեք` այսօր կա ՀԱԿ դաշինք, որն ասում է որ մենք շարունակելու ենք գործել որպես ՀԱԿ դաշինք, կա ՀԱԿ կուսակցություն, որն ասում է` չէ մենք ենք ՀԱԿ-ը, և կա ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, որն ասում է, որ մենք ենք ընտրվել: Ես պարզ լուծում ունեմ այս խնդրին: Իմ կարծիքով` որտեղ որ Լևոն Տեր-Պետրոսյան է, այնտեղ էլ ՀԱԿ-ն է:Սա էլ գալիս է ապացուցելու, այն որ սա անձի կուսակցություն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգային փորձագետ, քաղաքական գործիչ, ՀՀՇ նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նա նաև հավելեց, որ ցանկացած մարդ կարող է ունենալ իր կարծիքը, և ցանկացած մարդ կարող է սխալվել, այդ թվում` թե ինքը և թե Լևոն Տեր-Պետոսյանը:
«Միայն ժամանակը ցույց կտա թե ով էր, ճիշտ իսկ ով` սխալ: Ինչպես որ Լևոն-Տեր Պետրոսյանն է ասում` ինքը գիտնական է և փաստերին է հավատում, ես էլ եմ գիտնական, այն էլ ճշգրիտ գիտությունների մասնագետ, և ես էլ եմ հավատում փաստերին: 2008թ ՀԱԿ-ի շարժմանը համակրել են բազմաթիվ անձինք, սակայն որոշ քայլերի պատճառով, կամ անձերի սխալների հետևանքով համակիրները քչացել են: Ես գտում եմ, որ փաստը սա է»,- հավելեց բանախոսը: