Հենրիխ, կրակիր
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքը երկրպագուներին առաջարկել է գուշակել, թե Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը քանի՞ գոլ կխփի: Հարցմանը մասնակցել է 978 հոգի: Գերակշիռ մեծամասնությունը` 970 մարդ, վստահ է, որ Հենրիխը կգերազանցի Սերգեյ Ռեբրովին ու Մաքսիմ Շացկիխին պատկանող ռմբարկուական ռեկորդը: Հայ ֆուտբոլիստը, ի դեպ, 22 գոլով արդեն կրկնել է այն:
198 (20,25 տոկոս) ֆանատներ կարծում են, որ Մխիթարյանն առաջնությունը կավարտի 27 գոլով: Եվս 210-ը (21,47 տոկոս) համոզված են, որ նա կխփի 25 գոլ: Իսկ երկրպագուներիկ մեծամասնությունը հավատում է, որ Հենրիխն ավելի քան 27 գոլի հեղինակ կդառնա: Այդ տարբերակի օգտին քվեարկել է 293 մարդ (29,96 տոկոս):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները