«Օգնել կարող ենք ամենքս». 10-ամյա Յուրիկը կամ մեր օրերի Գիքորը
Lorinews.com Լոռու մարզային լրատվական կայքի «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնությունը 5-րդ թողարկմամբ մարզի Բովաձոր համայնքում էր:
Պատմությունը, որ ներկայացվում է այս անգամ, թե՛ թեմատիկ, թե՛ բովանդակային առումներով տարբեր է նախորդներից: Լոռու մարզի Բովաձոր գյուղի այս ընտանիքը բազմազավակ չէ, բաղկացած է 2 անձից: Այս ընտանիքում ապրում են հայր ու որդի:
Գլխավոր հերոսին հիրավի կարելի է կոչել «մեր օրերի
Գիքորը»:
Անգամ միայն տեսնելով այս տղային մեզնից յուրաքանչյուրը կմտաբերի պարզ ու միամիտ, անկեղծ ու մաքուր Թումանյանական հերոսին: 10-ամյա որդուն Ռուբիկը պահում ու մեծացնում է միայնակ, պահում է այնպես, ինչպես կարողանում է: Նրա կինը, երեխային ունենալուց մի քանի օր անց պարզապես որոշում է այլևս չապրել իր ընտանքիում, 15 օրական որդուն թողնելով ամուսնու ու ծեր սկեսուրի հույսին, հեռանում է անհայտ ուղղությամբ:
Մի քանի տարի Ռուբիկի ծեր մայրն է օգնում պահել ու մեծացնել լքված երեխային, սակայն շուտով մեռնում է նաև Ռուբիկի մայրը, և երեխային պահել-մեծացնելու, դաստիարակելու խնդիրն ամբողջությամբ մնում է հոր
ուսերին:
Գյուղում Ռուբիկը հովիվ է աշխատում, աշխատանքի բնույթից ելնելով, տղան՝ Յուրիկը գրեթե ողջ օրը մենակ է մնում, հաճախ գիշերներն անցկացնում հոր հետ, նրա կողքին՝ գոմում, երբեմն օգնում է հորը՝ անասուններին սար տանելու կամ այնտեղից բերելու հարցում:
Գյուղում փոքրիկին սիրում են: Դպրոց է հաճախում, դասերը սովորում է հոր
օգնությամբ: Ընտանիքին, թերևս չէինք անդրադառնա, եթե նրանք իսկապես չունենային մեր բոլորի օգնության կարիքը:
Ռուբիկն ու որդին ապրում են մի տան մեջ, որն անգամ իրենցը չէ, իսկ նույն այդ տուն կոչվածն ընդամենը 4 պատերից բաղկացած փոքրիկ մի խուց է, չկան կոմունալ տարրական պայմաններ, առհասարակ բացակայում են կենցաղային ամեն տեսակ հարմարություններ, ընտանիքը չունի անգամ սեփական հագուստ, երեխան հագնում է համագյուղացիների փոքրացած ու հին շորերը այնքան, մինչև լրիվ կեղտոտվելը, հետո պարզապես դեն են նետում՝լվանալու պայմաններ չունենալու
պատճառով:
Տղան հասակակիցներից տարբերվում է ոչ միայն հետաքրքրություններով ու ապրելակերպով, այլև առօրյայով: Փոքրիկ բնակարանը չունի անգամ հեռուստացույց՝ երեխայի առօրյան փոքր-ինչ գոնե լցնելու համար, չկա մահճակալ,սառնարան, պահարաններ, նույնիսկ սեփական սպասք:
Ավելի խորը չներխուժելու համար այս փոքրիկի նուրբ հոգու մեջ, ընտանիքի պատմությունը, թերևս, սահմանափակենք այսքանով, այլ մանրամասներ կարող եք դիտել ներկայացվող տեսանյությում:
<Օգնել կարող ենք ամենքս> նախաձեռնությունը ակնկալում է բոլոր բարի ու կարեկից մարդկանց աջակցությունը: Հարկ է նշել, որ կադրից դուրս հայր ու որդի խնդրում էին մի փոքրիկ հորթուկ միայն, որին պահել-փայփայելով ամիսներ անց կունենային իրենց սեփական ապրուստը:
Մեր նախաձեռնությունն իր հերթին տեղեկացնում է, որ ֆոնդում կա բավարար չափով հագուստ՝ սույն ընտանիքին տրամադրելու համար: Այժմ կա բարվոք ապրելակերպի պայմաններով ապահովելու, կենցաղային իրերով օգնելու կարիք:
Նախաձեռնությունն իրականացնում է դրամահավաք, որի արդյունքներով ու միջոցներով ընտանիքի համար կգնվի փոքրիկ հեռուստացույց, սառնարան, կենցաղային այլ իրեր և մի հորթուկ: Նշված ընտանիքին օգնելու համար ՎՏԲ -Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար
AMD 16036013869903
USD 16036013869904
EUR 16036013869905
RUR 16036013869906:
Հաշվեհամարի պատասխանատու՝ Էդվարդ Արզումանյան Օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82 հեռախոսահամարով Հիշենք՝ օգնել կարող ենք ամենքս:
Նախաձեռնության աջակից՝ Լոռու մարզպետարան Հատուկ շնորհակալություն «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Հարություն Անտոնյանին: