Մկրտիչ Մինասյան. Ես ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակադրումներ չեմ տեսնում
«Ես բարձր եմ գնահատում Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքը, տարիների ընթացքում նա աշխատելով որպես փոխքաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և Կարեն Կարապետյանի հետ մեծ փորձառություն է ձեռք բերել քաղաքի կառավարման գործում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և Երևանի ավագանու ընտրություններին ասաց ԱԺ ՀՀԿ-ի խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:
Նա շարունակում է այն լավ գործը, որ սկսվել էր նրա նախորդների կողմից և նա բավականին դրական փոփոխություններ է իրականացրել քաղաքում:
«Բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել կանաչապատման, կառուցապատման և ճանապարհների բարեկարգման առումով, չնայած նրան, որ կան դեռևս թերություններ, որոնք կշտկվեն հաջորդ 4 տարիների ընթացքում՝ նոր ավագանու միջոցով»,-նշեց նա:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին Մինասյանը կարծիք հայտնեց, որ որոշ հարցերի շուրջ ընդդիմությունը կարող է ընդհանրություններ ունենալ, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման հնարավորություն ինքը չի տեսնում:
«Տեսնելով այսօրվա քաղաքական ընթացքը ընդդիմության միավորման հնարավորությունները ես փոքր եմ համարում»,-ասաց Մ. Մինասյանը:
Նրա խոսքերով, Երևանում 4 տարի է, որ գործում է ավագանու ինստիտուտը և ինքը չի հիշում ավագանու որևէ նիստ, որի ժամանակ ԲՀԿ-ն կտրականապես տարբերվող կամ հակադիր դիրքորոշումներ հայտներ այդ նիստերի ընթացքում:
«Ես ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակադրումներ չեմ տեսնում, սակայն կան հարցեր, որտեղ կուսակցությունների դիրքորոշումները տարբերվում են»,-ասաց բանախոսը:
Անդրադառնալով Հայաստանում հեղափոխության իրականացման հնարավորությանը Մինասյանը նշեց, որ հայոց հայրենիքը պետք է գնա էվոլյուցիոն զարգացման ճանապարհով և հեղափոխությունները Հայաստանի համար չեն ու խնդիրների լուծումը չի կարող իրականանալ հեղափոխությունների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում