Թուրքական բանկերը սպառնում են սառեցնել իրանցիների հաշիվները
Թուրքական որոշ բանկեր իրանցիներին նախազգուշացրել են փակել հաշիվները:
Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵՄ սահմանած պատժամիջոցների հիմնավորմամբ՝ թուրքական որոշ բանկեր Իրանի և Սիրիայի քաղաքացիներին նախազգուշացրել են փակել իրենց հաշիվները, հակառակ պարագայում՝ դրանք կսառեցվեն:
Նշենք, որ Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների հետևանքով ազգային արժույթը՝ թումանը, արժեզրկվել է, զգալիորեն բարձրացել են պարենային ապրանքների գները: Եթե 2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին մեկ ԱՄՆ դոլարը արժեր 1900 թուման, ապա ներկայում այն տատանվում է 3000-4000-ի սահմաններում: Իսկ ինչ վերաբերում է նավթի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցներին, ապա Իրանի այս տարվա բյուջեում նավթից ստացվելիք եկամուտները նվազել են 20 միլիարդ դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին