Արցախի իրավական ոլորտի կադրային փոփոխությունները շարունակվում են
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գնդապետ Կոմիտաս Կարապետյանը ազատվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահի մեկ այլ հրամանագրով` ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ։
Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ստորագրել է հրամանագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ իր դիմումի համաձայն։
Նախագահի մեկ այլ հրամանագրով` արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին