Էկվադորն հրաժարվել է Ասանժին հանձնել Մեծ Բրիտանիայի իշխանություններին
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հրաժարվել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին հանձնել Մեծ Բրիտանիայի իշխանություններին: Նախագահը հիշեցրել է, որ էկվադորն ավստրալացուն քաղաքական ապաստան է տրամադրել: «Դրա համար մենք պարտավոր չենք որևէ մեկից թույլտվութուն հարցնել», - «Իտառ-Տասս» գործակալության տեղեկացմամբ, ասել է երկրի ղեկավարը:
Հիշեցնենք, 2012 թ-ի հունիսի 19-ին, երբ Լոնդոնի վերաքննիչ դատարանը մերժեց Ասանժին Շվեդիա էքստրադիցիա ենթարկելու որոշման բողոքարկումը, վերջինս ապաստան հայցեց Էկվադորի իշխանություններից: Այդ օրվանից WikiLeaks-ի հիմնադիրը պատսպարվել է Լոնդոնում այդ երկրի դեսպանատանը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները սպառնում դեսպանատնից դուրս գալու դեպքում անհապաղ ձերբակալել ավստրալացուն և արտահանձնել Շվեդիա, որտեղ նրա նկատմամբ բռնաբարության փորձի մեղադրանքով գործ է հարուցված: Ինքը՝ Ջուլիան Ասանժը իր դեմ առաջադրված մեղադրանքները շինծու է համարում, դրանց հետրում տեսնում է Միացյալ Նահանգներին և իր նկատմամբ հետապնդումները կապում է սկանդալային ռեսուրսի գործունեության հետ:
«Հարցի լուծումն ամբողջովին գտնվում է բրիտանական իշխանությունների ձեռքում», - ասել է Կորեան, մեկնաբանելով Ասանժի դեսպանատնից դուրս գալու և Բրիտանիան լքելու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան