«Aznews.az». Ադրբեջանական հեքիաթները անասնապղծություն, արյունապղծություն ու համասեռամոլություն են քարոզում
2004 թ հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել զանգվածային հրապարակումներ իրականացնել ադրբեջաներեն լեզվով, բայց լատինատառ: Հրամանագրի համաձայն 2005 թվականին «Արևելք-Արևմուտք» հրատարակչությունը լատինատառ վերահրատարակել է 1963 թվականին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի կողմից հրատարակված «Ադրբեջանի հեքիաթները» 5 հատորներից բաղկացած շարքը:
Ինչպես նշում է «aznews.az» լրատվական կայքը, 5-րդ հատորում զետեղված հեքիաթները Ադրբեջանի ժողովրդին անբարոյականություն քարոզելու միջոց են դարձել:
Այսպես, «Կրակապաշտ շահը» հեքիաթը պատմում է մի շահի մասին, ով սիրահարվում է իր հարսին ու դստերը և ցանկանում է ամուսնանալ նրանց հետ: Շահը որոշում է սպանել իր որդուն` նրա կնոջը տիրանալու նպատակով: Սակայն դա նրան չի հաջողվում, ինչից հետո որոշում է ամուսնանալ հարազատ դստեր հետ: «Ինչո՞ւ պետք է քեզ ուրիշի տամ, ավելի լավ է ինձ պահեմ», -ասում է ադրբեջանական հեքիաթի հերոսն իր դստերը:
Իսկ «Անցանկալի փեսան» հեքիաթում խոսվում է անասնապղծության, արյունապղծություն մասին. եղբայրը եղբոր հետ, հայրը կովի հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին: Բացի այդ, հեքիաթից հայտնի է դառնում, որ այդ ընտանիքի բոլոր տղամարդիկ սեռական հարաբերություն են ունեցել իրենց մոր հետ:
Գրքի բազմաթիվ հեքիաթներում անբարոյական տեսարանները ներկայացվում են բացահայտորեն և գռեհիկ բառերով: Միևնույն ժամանակ գրքի շապիկի նկարում պատկերված է հայկական գորգ՝ քրիստոնյաներին բնորոշ խաչերով ու զարդերով, սակայն այն ներկայացված է որպես ադրբեջանական:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները