Չեմ հասկանում, մարդ չունե՞ն. Բագրատյանը` Տիգրան Սարգսյանի վերանշանակվելու մասին
«Վերանշանակվում է մի մարդ, որի օրոք ՀՀ տնտեսությունը 5 տարում 2 անգամ աճելու փոխարեն գրեթե նույնն է մնացել», -իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը` արձագանքելով վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին լուրին:
Նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացնելով որոշման մասին, հայտարարել էր, որ Տիգրան Սարգսյանը կարողացել է իրականացնել ՀՀ նախագահի հանձնարարականը՝ կապված Հայաստանի տնտեսական աճի 7 %-ի ապահովման հետ:
Այս կապակցությամբ Բագրատյանը գրել է. «Ինչ վերաբերում է 7,2% աճին, ապա այն բլեֆ է։ Պատրաստ եմ հանդիպել Տ. Սարգսյանի հետ և ապացուցել։ Ստացվում է, ոչ մի փոփոխություն էլ չի լինելու։ Իսկ այդ աճերը ահա այսպես նկարվելու են։ 2008-ին գոնե մի քանի հոգու փոխեցին։ Չեմ հասկանում, մարդ չունե՞ն։ Թե իսկապես ընդդիմությանը տաշեղի տեղ էլ չեն դնում։ Բա Հայաստ՞անը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները