Հաստատվել է ԿԳ համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի համալիր ծրագիրը
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014 թվականների միջոցառումների համալիր ծրագիրը հաստատելու մասին»:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, համաձայն հրամանի` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ապահովել ծրագրով սահմանված միջոցառումների կատարումը` քաղաքացիական հասարակության և շահառուների ակտիվ ներգրավմամբ:
Հրամանի մեկ այլ կետով` յուրաքանչյուր տարվա ավ արտին ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիայի քննարկմանը կներկայացվի ծրագրի գնահատման հաշվետվությունը և առաջարկություններ` ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ:
Ի դեպ, վերոնշյալ ծրագիրը մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը ներկայացված էր հանրային քննարկման:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա