Էքստեռն քննությունները կանցկացվեն մայիսի 24-ից հունիսի 26-ը
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «2013 թվականի` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Համաձայն հրամանի` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամ թեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հրամանի մեկ այլ կետով` քննությունները կանցկացվեն 2013 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան