Հասարակություն 17:30 19/04/2013

Սառեցված հավեր. ՍԱՊԾ-ն` ի պատասխան Panorama.am-ի հարցման

Օրեր առաջ Panorama.am-ը՝ «Ինչո՞ւ է լռում Սննդամթերքի անվտանգության տեսչությունը, ինչո՞ւ վաճառքից չեն հանվում «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› սառեցված հավերը»» հրապարակման մեջ անդրադարձել էր «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› սառեցված հավերում հայտնաբերված տեստոստերոն հորմոնի մեծ քանակության խնդրին:

Հիշեցնենք, որ փորձաքննության արդյունքում պարզվել էր՝ վերոնշված երկու տեսակի հավերը վտանգավոր սննդատեսակ են, ուստի համապատասխան գործողություն են կատարելու: ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գրավոր հարցեր ուղարկեցինք՝ պարզելու, թե Ծառայությունն ի՞նչ գործողություններ է պատրաստվում իրականացնել:

Այսօր ՍԱՊԾ-ն ուղարկել է մեր գրավոր հարցերի պատասխանները, որոնք ներկայացնում ենք առանց խմբագրելու և պատասխանատվություն չենք կրում դրանց իսկության համար:

«ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրացվող թռչնամսի նկատմամբ իրականացնում է լայնածավալ վերահսկողական միջոցառումներ սննդամթերքի շղթայի բոլոր փուլերում:

2013 թվականին Ծառայության պետի համապատասխան հրամաններով դիտարկում և ստուգում է իրականացվել «Գրիգ Էլ Մետ» ՍՊԸ-ում: Փաստաթղթային նույնականացման ընթացքում ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա ընկերության կողմից արտադրված «Գետամեջ» ապրանքանիշի ամբողջ արտադրանքը (շուրջ 80 տոննա) արտադրողի կողմից բաժանվել է թվով 31 խմբաքանակի: Ամբողջ արտադրանքն առանձին հաշվառվել և պահվել է, միաժամանակ Ծառայության պետի համապատասխան որոշմամբ արգելվել է դրանց իրացումը և հանվել շրջանառությունից: Ծառայության մասնագետների հանձնարարությամբ և անմիջական մասնակցությամբ յուրաքանչյուր խմբաքանակից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձաքննության արդյունքներով վտանգավոր ճանաչված խմբաքանակը ոչնչացվել է, իսկ մնացած մասերի լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, և յուրաքանչյուր խմբաքանակի անվտանգությունը փորձաքննության արդյունքում հիմնավորվելու պարագայում կթույլատրվի հետագա իրացումը՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մեկ այլ հրամանով իրականացված դիտարկման ընթացքում կատարվել են նմուշառումներ 2012թ. օգոստոսի արտադրության «Սադիա» և 2012թ. սեպտեմբերի արտադրության «Ֆրանգոսուլ» (DOUX)» ապրանքանիշի սառեցված հավերից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքում տվյալ խմբաքանակների «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX)» ապրանքանիշի սառեցված հավերում արձանագրվել է աճի խթանիչների՝ սահմանված թույլատրելի քանակի շեղում: Ծառայության առաջադրանքով հայտնաբերված խմբաքանակները ներմուծող տնտեսավարող սուբյեկտի կողմից հետ են կանչվել շուկայից և ոչնչացվել, որի արդյունքում բացառվել է դրանց հետագա իրացումը:

Իրացման կետերում առկա «Սադիա» հավերի 2012 թվականի մայիս, հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների արտադրության խմբաքանակները ճանաչվել են առողջության համար անվտանգ:

Սննդամթերքի հետ կապված հնարավոր վտանգի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով հանձնարարվել է Ծառայության կազմում գործող սահմանային հսկիչ կետերին՝ «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX)» ապրանքանիշի սառեցված հավերի ներմուծման ժամանակ՝ անկախ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնությունը որոշող չափանիշների հիման վրա գնահատման արդյունքից և ուղեկցող փաստաթղթերի առկայությունից, կատարել նմուշառում՝ լաբորատոր փորձաքննությամբ ներմուծվող բեռի անվտանգությունը որոշելու համար:

Ծառայության կողմից նաև ձեռնարկվել են միջոցառումներ վարակիչ հիվանդությունների ներթափանցումն ու տարածումը կանխելու համար: Այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ (H7N9 տիպի) հիվանդության ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ծառայության պետի հրամանով արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որպես սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին, իրականացրել և շարունակում է իրագործել իր առջև դրված նպատակներն ու խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների սահմաններում ապահովելով անվտանգ սննդամթերքի ներմուծումը, արտադրությունը և շուկայահանումը Հայաստանի Հանրապետությունում: Ծառայությունը կոչված է իրականացնելու պետական վերահսկողություն սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման և կատարման նկատմամբ, ինչպես նաև հանրությանը սպառնացող վտանգի դեպքում միայն իրազեկելու դրա վերաբերյալ, այլ ոչ թե գովաբանելու կամ վարկաբեկելու սննդի շղթայում գործառույթներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին»:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նաև հայտնում են, որ սննդամթերքի հետ կապված հնարավոր վտանգի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով Ծառայության կազմում գործող սահմանային հսկիչ կետերին տրված՝ «Սադիա» և «Ֆրանգոսուլ» (DOUX)» ապրանքանիշի սառեցված հավերի ներմուծման ժամանակ նմուշառման կատարման հանձնարարականից հետո ՀՀ տարածք վերոնշյալ ապրանքատեսակների ներմուծում չի կատարվել:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
11:09 26/11/2024

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}