2013թ-ին Վրաստանը ՌԴ շուկա կարտահանի 5-6 մլն շիշ գինի
Մինչև 2013թ-ի վերջ Վրաստանը մտադիր է Ռուսաստան արտահանել շուրջ 5-6 մլն շիշ գինի: Սրա հաշվին վրացական գինու արտահանման ծավալները այս տարի աճ կարձանագրեն շուրջ 30 տոկոսով:
Ինչպես գրում է«Ուտրո.ռու»-ն, ներկայումս Վրաստանը գինի է արտահանում ավելի քան 30 երկիր, ամենից խոշոր սպառողներն են Ուկրաինան, Բելառուսն ու Ղազախստանը: 2012թ-ին Վրաստանն արտահանել է 24 մլն շիշ գինի` 19 տոկոսով ավելի, քան դրա նախորդ տարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա