Ստ. Դեմիրճյանին հստակ առաջարկ չի արվել` գլխավորելու ՀԱԿ դաշինքը
«ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին դեռևս հստակ առաջարկ չի արվել` գլխավորելու ՀԱԿ դաշինքը,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է դաշինքը վերակազմավորելու մտքի հեղինակներից մեկը` «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:- Հույս ունենք, որ Դեմիրճյանը ևս կմիանա մեր դաշինքին»:
Մի քանի ուժերի ներկայացուցիչներով հանդիպել են Դեմիրճյանի հետ, քննարկել հարցը, և վերջինս վերահաստատել է, որ շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի անդամ, թեև իրենց մոտակա նիստերին չի մասնակցելու: «Հետագայում կորոշեն մասնակցության ձևաչափը: Մենք հույսներս չենք կորցնում, որ և պարոն Դեմիրճյանի, և Հրանտ Բագրատյանի հետ համագործակցությունը կստացվի»,-ասել է Ս.Գիմիշյանը: