Արդյոք Ծառուկյա՞նն է ֆինանսավորել ՀԱԿԿ համագումարը
«ՀԱԿ համագումարը, որ տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում, շատերի մեջ հարց առաջացրեց` որտեղի՞ց «գեղի կլուբից» կուսակցություն դարձած քաղաքական ուժին այդքան գումար, որ կարողացավ համալիրը մի քանի ժամով վարձակալել: Ավելին, այդքան մարդ «բերման» ենթարկել»,-գրել է «Իրատես de facto»-ն՝ հավելելով, որ «իրականում, ինչպես մեր աղբյուրը փոխանցեց, դահլիճը վարձակալելու 5 մլն դրամը կոնգրեսին Գագիկ Ծառուկյանն է հատկացրել, համագումարի մասնակիցներից շատերն էլ, պարզվում է, ԲՀԿ-ական «ակտիվիստներ» են եղել, այսինքն, Ծառուկյանի «շաբաշով» դահլիճը լցվել է:Թե չէ, կասկածը մեծ էր. որտեղի՞ց «չաշխատող» ՀՀՇ-ականներին 5 մլն դրամ, հետն էլ` այդքան համակիր»: