ԲՀԿ-ին ուզում են կաշկանդել. Ծառուկյանի բիզնեսները մանրամասն ստուգվում են
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր բիզնեսներն այս օրերին մանրամասն ստուգվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով`ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, Երևանի կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում և մյուս այլ ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ`ՊԵԿ-ը մոնիթորինգի միջոցով ստուգումներ է իրականացնում անգամ Ծառուկյանի դստերը պատկանող «Պրինցեսա» խանութ-սրահում, և ՀԴՄ-ի կտրոնն ուշացնելու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ: «Ըստ երևույթին, Գագիկ Խաչատրյանը` Տամոժնի Գագոն, սա անում է ստացված քաղաքական հրահանգի շրջանակներում, որպեսզի նախընտրական շրջանում ԲՀԿ-ին կաշկանդի»,- գրում է թերթը: