Կոմկուսը Րաֆֆի Հովհաննիսյանին չի միանա
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը չի միանա «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական քննարկումներին: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
«Շատ հարցերում մենք համաձայն չենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, քանի որ բերում է նույնը, ինչ կա, ոչինչ չի փոխվելու, բացի աթոռից: Նրանք բերում են լիբերալ-ազատական գաղափարախոսություն: Դա եմ ես համարում», - ասաց քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ նման խոստումներ են տալիս նաև Երևանի ավագանու ընտրության մասնակից քաղաքական ուժերը: «Եկել է քաղցր ստերի ժամանակը: Որ լսում ես, մտածում ես, թե էլ ինչ ուզես, բայց ոչ մեկը էական բան չի ասում: Ինչպե՞ս են ստեղծվելու աշխատատեղեր, եթե փակ է Նաիրիտի նման զորությունը, այլ գործարաններ», - ասաց Կոմկուսի առաջին քարտուղարը, նշելով, որ իր կողմից ներկայացվող քաղաքական ուժը 70 տարիների ընթացքում կարողացավ անել այն, ինչ դեռ չարեց անկախ Հայաստանի ոչ մի ուժ, որպեսզի մնա պատմության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում