Orange-ն առաջարկում է ինտերնետի հատուկ սակագնային պլան մարզերի բնակիչներին
Այսօրվանից Հայաստանի մարզերի բնակիչները կարող են բաժանորդագրվել Orange Ինտերնետ Հիմայի նոր սակագնային պլանին ամսական ընդամենը 3500 դրամ բաժանորդային վճարով, որի դիմաց կստանան անսահմանափակ ինտերնետ 384Կբ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ինտերնետը բուռն կերպով է զարգացել Հայաստանի մարզերում: Այս առաջարկը հատկապես ուղղված է այն մարզերի բնակիչներին, ովքեր կարիք չունեն մեծ ծավալով ինտերնետի, այլ ցանկանում են ունենալ լավ որակի ինտերնետ՝ նորություններ կարդալու և իրենց բարեկամների ու մտերիմների հետ Skype-ի, Odnoklassniki-ի, Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով հաճախ շփվելու համար: Նկատի ունենալով, որ մարզերի բնակիչների համար դժվար է ամսական մեծ գումար հատկացնել հեռահաղորդակցության ծառայություններին, մենք ստեղծել ենք այս հատուկ սակագնային պլանը ամսական 3500 դրամ վճարով: Այս առաջարկը հատկապես նախատեսված է փոքր քաղաքային և գյուղական համայքների բնակիչների համար: Orange Ինտերնետի մյուս առաջարկները, որոնք ներառում են գերարագ ինտերնետի փաթեթներ, շարունակելու են հասանելի լինել բոլոր գյուղերում և մեծ քաղաքներում», ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ Orange-ի 3G ցանցը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում՝ բնակչության ավելի քան 95%-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան