Զբոսաշրջիկները հրաժարվում են գալ Հայաստան, քանի որ տոմսերի գները թանկ են. թիվ մեկ խնդիր
Ուղիղ չվերթներն ու տոմսերի էժան գները դրական կանդրադառնա մեր երկրի տուրիստական ոլորտի զարգացման վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Ամիստադ Տուր» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն, Ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահության անդամ Արմինե Ադամյանը:
«Ավիաուղիներից շատ մեծ բան է կախված: Առաջինը պետք է այս հարցը լուծվի», - նշեց նա` հավելելով, որ պետք է ուսումնասիրության կատարվի ու պարզվի, թե ինչու է նույն ավիաընկերության տոմսի արժեքը Վրաստանում ավելի էժան է, քան Հայաստան (օրինակ Պրագա-Երևան, Պրագա–Թբիլիսի չվերթի տոմսի արժեքի միջև 200 դոլարի տարբերություն կա):
«Արմավիայի» սնանկացումից հետո, ըստ նրա, տոմսերի գները սկսել են ավելի բարձրանալ ու տատանվում են: Միաժամանակ Ա. Ադամյանն ասաց, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման ոլորտում առաջխաղացում կա. հյուրանոցներ են կառուցվում: Նա նշեց, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը այցելում է նաև Արցախ. նրանք հիմնականում օտարերկրացիներ են ու «հիացած են վերադառանում Ղարաբաղից»:
«Անի Պլազա» հոթելի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը նշեց, որ այսօր հյուրանոցային տնտեսությունը բավականին աճել է. «Կայուն տեպերով շարժվում ենք դեպի առաջ»: Նա ասաց, որ հյուրանոցների գները նորմալ են:
«Եվրազիա ինթերնեյշնլ թրավել» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում ծառայություններն են թանկ, ինչի պատճառով նվազում է զբոսաշրջիկների քանակը. «Տաքսին Մոնումենտից Հանրապետության հրապարակ 4000 դրամ է ուզել, քանի որ ինչպես ինքն է պարզաբանել` չորս հոգի են եղել»:
Մ.Գրիգորյանի կարծիքով, Հայաստանն ունի պոտենցիալ, ռեսուրսներ ընդունել տարեկան մեկ միլիոն ու ավելի զբոսաշրջիկների, ուղղակի պետք է մարդկանց շահագրգռել, նրանք պետք է իմանա` գալով Հայաստան, ինչ կստանա: «Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որ տուրիստը գոհ վերադառնա իր երկիր, քանի որ նա կենդանի գովազդ է»,- ասաց Ա. Ադամյանը:
Գ. Մկրտչյանի դիտարկմամբ, Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ամբողջ տարի կարող է զբոսաշրջիկներ ընդունել. «Ենթակառուցածքներ կան, ուղղակի պետք է հետևել, պետք է մակարդակով պետականորեն PR անել դրսում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները