ՄԱԿ ԱԽ-ն հավանության է արժանացրել Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման վերաբեյալ բավաձևը
ՄԱԿ ԱԽ-ն հավանության է արժանացրել միջպետական սահմանների միջոցով Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման վերաբերյալ բանաձևը: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»լրատվական գործակալությունը, այս մասին ասված է ՄԱԿ կազմակերպության կենտրոնակայանում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է փաստաթղթում, ՄԱԿ ԱԽ-ի անդամները «ընդգծել են մարդասիրական օգնությունը առավել արդյունավետ ճանապարհներով մատակարարելու անհրաժեշտությունը, ներառյալ՝ սահմանից այն կողմ»:
Նշենք, որ Սիրիայում միլիոնավոր կարիքավոր մարդկանց համար մարդասիրական օգնության տեղ հասցնելը դյուրացնելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը:
Հիշեցնենք, որ Սիրիայի տարբեր շրջաններում արդեն տևական ժամանակ ծայր առած ներքաղաքական ճգնաժամը վեր է ածվել լայնամասշտաբ քաղաքացիական պատերազմի:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ բողոքի ակցիաների մեկնարկից առ այսօր Սիրիայում սպանվել է ավելի քան 30000 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին