Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Վարդան Սեդրակյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Այդ մասին տեղեկացնում է Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակը: Ըստ աղբյուրի, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը պաշտպանական կողմին է հանձնել քրեական գործի նյութերի պատճենները: «Դրանք այժմ ուսումնասիրվում են: Մեկնաբանությունները կլինեն եկող շաբաթ», -հայտնում են գրասենյակից:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սեդրակյանի մեղադրանքը խստացվել է, և նա այժմ մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածների հատկանիշներով:
Նախորդող հրապարակում. Վարդան Սեդրակյանի մեղադրանքը խստացվել է, իսկ պաշտպանը բավարարվում է «sms»-ներ տարածելով