11 ավագ դպրոցներում ներդրվել է դպրոցական տեսուչների ինստիտուտը
«Դատարաններում անչափահասների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք է դրսևորվում»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, անչափահասների գործով բաժնի պետ Արթուր Վարդանյանը` ընդգծելով, որ հանցագործություն կատարած անչափահասների թիվը գնալով նվազման միտում ունի:
Նշելով, որ ոստիկանությանը երբեք չի բավարարում իր կատարած աշխատանքի արդյունքները և ոստիկանության ղեկավարության պահանջն է՝ անել ամեն ինչ, որպեսզի հանցագործությունները հասցվեն նվազագույնի, Ա.Վարդանյանը նշեց, որ օրինակ, փորձնական կարգով 11 ավագ դպրոցներում ներդրվել է դպրոցական տեսուչների ինստիտուտը. «Քանի որ դա հաջողված ծրագիր է, կրելու է շարունակական բնույթ և տարածվելու է մյուս դպրոցներում ևս»,- ընդգծեց նա:
Նախորդիվ` Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին