Իրանի ԱԳ նախկին նախարար. Եվրոպացի արտգործնախարարներն ինձ հետ հանդիպելու համար հերթ էին կանգնում
Եվրոպացի արտգործնախարարներն ինձ հետ հանդիպելու համար հերթ էին կանգնում:
Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
Իրանի նախկին ԱԳ նախարարը, Էսֆահանում տեղի ունեցած հավաքի ժամանակ, անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականության խնդիրներին նշել է. «Այն, ինչ մենք ներկայում ունենք բավարար չէ, կարելի էր ավելի լավ արտաքին հարաբերություններ ունենալ»:
Շարունակելով թեման՝ Վելայաթին հավելել է. «Այն ժամանակ մենքը ընդամենը 9 դեսպանություն ունեինք, սակայն ես հասա դրան, որ իմ պաշտոնավարման ժամանակ եվրոպացի արտգործնախարարները հերթ էին կանգնում, որպեսզի ինձ հետ հանդիպեին և զրուցեին»:
Նշենք, որ Ալի Աքբար Վելայաթին 16 տարի (1981-1997թթ.) եղել է Իրանի արտգործնախարարը: Վելայաթին հունիսի 14-ին կայանալիք Իրանի նախագահական ընտրություններին հաղթելու մեծ շանսեր ունեցող «Պահպանողականների եռակողմ կոալիցիայի» անդամ է: Կոալիցիան առաջիկայում պետք է որոշում կայացնի, թե մյուս անդամներից՝ Մեջլիսի նախկին նախագահ Հադդադ Ադելից և Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆից, ով պետք է որպես միասնական թեկնածու մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:
Նախորդող հրապարակումներ՝
Սոցհարցում. Իրանի նախագահի թեկնածուներից ամենաշատ ձայնը հավաքել է Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը
Մահմուդ Ահմադինեժադն իր քաղաքական նպատակներին հասնելու համար հնարավոր է, որ հրաժարական տա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում